Քննարկում օնլայն ձևաչափով
🇦🇲 Օնլայն ձևաչափով հանդիպում տեղի ունեցավ Միության նախագահ Ս. Գրիգորյանի, խորհրդի քարտուղար Նարե Ականցի խորհրդի անդամներ` Նելլի Գեղամայի, Իրինա Արամյանի, Մուշեղ Մխիթարյանի, Միության պատվավոր անդամ Բյուրեղիկ Մնեյանի և Միության պատվավոր անդամ, Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի նախագահ, բգդ Ալեքսանդր Սիդորովի միջև։ Ջերմ և անմիջական մթնոլորտում քննարկվեցին առաջիկա համատեղ ծրագրերի տեսլականը։ Հայկական կողմն առաջարկեց երկու կազմակերպությունների միջև 2022 թվականին կնքված հուշագրի շրջանակներում 2024 թվականին իրականացնել մրցույթ` նվիրված հայ և ռուս դասականներ` Հովհ. Թումանյանին և Ալ. Պուշկինին, քանի որ 2024 հոբելյանական է երկու ժողովուրդների դիմագիծն ամբողջացնող գրողների համար։ Առաջարկը արժանացավ Ալեքսանդր Սիդորովի հավանությանը։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն` այս կապակցությամբ աշխատանքները սկսել անհապաղ։
Հաջորդ հանդիպումը Ալ. Սիդորովի առաջարկությամբ տեղի կունենա Ակադեմիայի նախագահության և Միության խորհրդի անդամների միջև։
ՄԳՄ լրատվության բաժին
🇷🇺 В онлайн формате состоялась встреча между председателем Союза Суреном Григоряном, секретарем Союза Нарэ Аканц, членами Совета Нелли Гегама, Ириной Арамян, Мушегом Мхитаряном, почетным членом Союза Бюрегиком Мнеян и почетным членом Союза, президентом Международной Академии русской словесности в Австралии, дфн Александром Сидоровым. В теплой и непосредственной атмосфере было обсуждено видение предстоящих совместных программ. Армянская сторона предложила в рамках подписанного между двумя организациями меморандума в 2022 году в 2024 году провести конкурс, посвященный армянским и русским классикам — Ов. Туманяну и Ал. Пушкину, поскольку 2024 год юбилейный для обоих писателей, дополняющих облик двух народов. Предложение было одобрено Александром Сидоровым. Стороны о немедленном начале работы в этой связи.
Следующая встреча по предложению Ал. Сидорова состоится между Президиумом Академии и членами Совета Союза.
Отдел СМИ СДК