Միջազգային հանդիպում՝ օնլայն ձևաչափով
2023 թվականի հուլիսի 3-ին օնլայն ձևաչափով հանդիպում տեղի ունեցավ Մշակույթի գործիրների միության խորհրդի անդամների և Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի նախագահության միջև։ Հանդիպմանը ներկա էին Միության նախագահ՝ Սուրիկ Գրիգորյանը, խորհրդի անդամներ՝ Մուշեղ Մխիթարյանը, Սոֆյա Սարգսյանը, Նելլի Ղարիբյանը, Նարինե Մակրտումյանը, Գագիկ Անտոնյանը, Միության պատվավոր անդամ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Բյուրեղիկ Մնեյանը, Ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սիդորովը, Փոխնախագահ՝ Գալինա Բիսրոևան, կրթական բաժնի ղեկավար՝ Աննա Բելոուսովան, և գիտական գծով քարտուղար Լադա Գոլենիշեվան։ Կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների, հայ-ռուսական բարեկամության, առաջիկա անելիքների և նոր հոռանկարների մասին։ Պայմանավորվածություն ձեռոք բերվեց 2024 թվականին նախատեսվող Թումանյան-Պուշկին մրցույթի նախապատրաստման հարցերի աշխատանքային խումբ կազմավորելու մասին։