ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի մշակույթի գործիչների միության անդամ հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ մինչև ս/թ օգոստոսի 25֊ը կարող եք ինքնաառաջադրվել, որպես Կազմակերպության վարչության անդամի թեկնածու։
Ինքնաառաջադրման համար անհրաժեշտ է գրավոր դիմել Կազմակերպության նախագահին, հայտնելով, որ ցանկանում եք որպես վարչության անդամի թեկնածու մասնակցել ընտրություններին։
Դիմումներն ընդունվում են unionofculturalworkers@bk.ru հասցեով, ուղարկողի էլեկտրոնային ստորագրությամբ։