Բարի գալուստ Հայաստանի մշակույթի գործիչների միության պաշտոնական էջ․․․

Պաշտոնական լրահոս

Մշակույթի գործիչների միության 03.07.2023 թվականին տեղի ունեցած խորհրդի նիստի ընթացքում, որի ժամանակ քննարկվում էր Միության կանոնադրական բարեփոխումների փաթեթը, Միության նախագահ Սուրիկ Գրիգորյանը հայտարարությամբ հանդես գալով` ասաց, որ առողջական խնդիրներից ելնելով ու գերակա համարելով Կազմակերպության շահը հրաժարական է տալիս Կազմակերպության նախագահի պաշտոնից։

Մշակույթի գործիչների միության խորհուրդն ընդունեց նախագահի հրաժարականը և նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակեց Կազմակերպության խորհրդի փոխնախագահ` Նարեկ Ֆրունզի Մարտիրոսյանին։

Սահմանված կարգով նախագահի պաշտոնակատարը կհրավիրի համագումար` Կազմակերպության նոր նախագահի ընտրության օրակարգով։


ՄԳՄ հանրության հետ կապերի բաժին