Շնորհանդես
2022 թվականին լույս տեսավ դրամատուրգ, Հայաստանի մշակույթի գործիչների միության պատվավոր անդամ (այժմ նաև վարչության անդամ) Մխիթար Մոս-Մուշեղյանի (Մուշեղ Մովսեսի Մխիթարյան) "Чтобы сохранить верность" պատմական դրաման, որի հրատարակությունը նախաձեռնել էին Մշակույթի գործիչների միությունը և Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիան։ Գրքի ողջ խմբաքանակը սպառվեց շատ արագ։ Գրքի պահանջարկը մեծ էր, քանի որ արծարծված թեման կարևոր էր ու օրակարգային։ Անդրադառնալով 14-րդ դարի հայկական իրականությանը, որը շատ նման է մեր այսօրվա օրվան, հեղինակը զուգահեռներ էր անցկացրել՝ շեշտելով ժամանակների հարահոլով ընթացքը, պատմության կրկնությունները և դրանից դասեր առնելու կարևորությունը։ Երկրորդ կարևոր առաքելությունը գրքի ռուսալեզու լինելն էր, որով հեղինակը օտարազգի ընթերցողին էր ներկայացրել հինավուրց մեր ազգի պատմության էջերից մեկը։
2023 թվականին գիրքը վերահրատարակվեց, այս անգամ՝ Մոսկվայում։ 2023 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին ժամանակակից հայ մշակույթի դիմագիծն ամբողջացնող մի շարք արվեստագետներ, որոնցից են՝ դրամատուրգ Սամվել Խալաթյանը, Կոմպոզիտոր Գուսան Հայկազունը, նկարիչ Հենրիկ Վահանյանը․․․
Հեղինակին՝ տեսաուղերձների միջոցով շնորհավորական ուղերձներ էին հղել մի շարք գործընկերներ աշխարհի տարբեր երկրներից։ Մոլդովացի Արվեստաբան Լյուդմիլա Կուլիկովան իր տեսաուղերձում ողջունելով գրքի վերահրատարակումը, ընթերցեց իր "Киликийский царь" բանաստեղծությունը, որը գրել է գրքի էլեկտրոնային տարբերակն ընթերցելուց հետո, հայոց վերջին գահակրի կյանքն ու գործը ներկայացնող դրամայի տպավորության տակ։
ներկա գտնվող Գուսան Հայկազունը, Սամվել Խալաթյանը, Հենրիկ Վահանյանը, Լուսին Ղազարյանը, Արգամ Ափրիկյանը, Քրիստինե Պետրոսյանը, Սեյրան Չիլինգարյանը, Լուսինե Թովմասյանը և ուրիշներ, իրենց ծոսքում բարձր գնահատեցին Մխիթար Մոս-Մուշեղյանի կատարած հայրենանվեր աշխատանքը։ Միջոցառման ավարտին հնչեց գրողի բառերով գրված "Мой народ" երգը՝ Ռուսաստանի Մարիինսկիյ թատրոնի երգիչներ՝ Վլադիմիր Բիլունսկու և Եկատերինա Պոդլեսնայայի կատարմամբ։
ՆԿԱՐՉԱԿԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ
ЧТОБЫ СОХРАНИТЬ ВЕРНОСТЬ
Սամվել Խալաթյան, Մխիթար Մոս-Մուշեղյան և Գուսան Հայկազուն
Գոհար Խաչատրյան, Մխիթար Մոս-Մուշեղյան և Հենրիկ Վահանյան
Մխիթար Մոս-Մուշեղյան և Արգամ Ափրիկյան