Բարի գալուստ Հայաստանի մշակույթի գործիչների միության պաշտոնական էջ․․․

Պաշտոնական հաղորդագրություն

 Հայաստանի մշակույթի գործիչների միության անդամ հարգելի գործընկերներ,

     Տեղեկացնում ենք Ձեզ, որ Կազմակերպության անվանափոխության՝ Մշակույթի գործիչների միությունից Հայաստանի մշակույթի գործիչների միության անցման, ինչպես նաև Կազմակերպության նախագահ Նարինե Մակրտումյանի /Նարե Ականց/ պետական գրանցմանը զուգահեռ ուժի մեջ է մտնում Կազմակերպության նոր կանոնադրությունը, որի հետ կարող եք ծանոթանալ անցնելով վերոնշյալ հղումով։

Կազմակերպության անվանափոխության, ինչպես նաև Կանոնադրության փոփոխության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել նոր անդամատոմսերի տրամադրման, ինչի կապակցությամբ անվավեր կճանաչվեն գործող անդամատոմսերը։

Խնդրում ենք կապ հաստատել Հայաստանի մշակույթի գործիչների միության ադմինիստրացիայի հետ՝ գրելով Ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ նոր անդամատոմսեր ստանալու կարգին ծանոթանալու համար։

ՀՄԳՄ ադմինիստրացիա