ԼՐԱՀՈՍ
Հայաստանի մշակույթի գործիչների նախաձեռնությամբ հրատարակվող "Գրականությունը միասնության կամուրջ" մատենաշարի Բ և Գ միասնական հատորը գտնվում է տպարանում։ Արդեն ստացվել է ազդօրինակը և ուսումնասիրությունից հետո վերադարձվել տպարան։
Գրքի խմբագրակազմը հաղորդում է, որ գիրքը ս/թ դեկտեմբերի 5֊ից սկսած կուղարկվի հասցեատերերին։ Միաժամանակ խնդրում ենք մարզերում բնակվող, և Միության երևանյան գրասենյակ գալու հարցում հեռավորության խնդիր ունեցող հեղինակներին տրամադրել իրենց հասցեները և հեռախոսահամարները։
Տվյալներն անհրաժեշտ է ուղարկել Հայաստանի մշակույթի գործիչների միության ֆեյսբուքյան պաշտոնական էջին, մինչև ս/թ նոյեմբերի 30֊ը։
Հարգանքով`
ՀՄԳՄ