Բարի գալուստ Հայաստանի մշակույթի գործիչների միության պաշտոնական էջ․․․

Թատրոնը ՔԿՀ-ում` ՀՄԳՄ աջակցությամբ

Հայաստանի մշակույթի գործիչների Միության վարչության անդամ, Ռուսաստանի գրողների միության անդամ, Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ֊ի ինքնագործ մշակութային միավորման նախագահ, դրամատուրգ Մխիթար Մոս֊Մուշեղյանի (Մուշեղ Մովսեսի Մխիթարյան) նախաձեռնությամբ և Հայաստանի մշակույթի գործիչների միության աջակցությամբ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացվեց մեկամսյա դասընթաց` «Ազգային թատրոնը և բեմարվեստի հիմունքները» խորագրով, որին հաջորդեց դասընթացի հաշվետու` «Թատրոնը և ժամանակը» թատերականացված միջոցառումը, որը աննախադեպ էր Հայաստանի քրեակատարողական հիմնարկների պատմության մեջ։
«Թատրոնը և ժամանակը» թատերականացված միջոցառումը տեղի ունեցավ դեկտեմբերի 15֊ին` «Արմավիր» ՔԿՀ֊ում։ Հանդիսության շրջանակներում դերախաղով հանդես եկող դատապարտյալները մարմնավորեցին` հույն պատմիչ Պլուտարքոսին, հայոց արքա Արտավազդ Երկրորդին, Շեքսպիրի անմահ հերոս Համլետին, Խորեն եպիսկոպոս Ստեփանեին, Պետրոս Ադամյանին, Կոնստանտին Ստանիսլավսկուն, Անտոն Չեխովին, Ռուբեն Զարյանին, «կատակերգություն» և «ողբերգություն» ժանրերը։ Միջոցառմանը ի թիվս այլ մտավորականների, ներկա էին նաև Միության անդամներ Ռիտա Առաքելյանը և Գոհար Խաչատրյանը։ Քաղաքում չլինելու պայմաններում ներկա գտնվել չկարողացած` Հայաստանի մշակույթի գործիչների միության նախագահ Նարինե Մակրտումյանը, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը և Գուսան Հայկազունը ուղարկել էին տեսաուղերձներ, որոնք ցուցադրվեցին միջոցառման սկզբում։ Իր ելույթում Մուշեղ Մխիթարյամը ներկայացրեց դասընթացի մտահղացումը և իրականացումը, խոսեց ազգային թատրոնի և դրա կարևորության մասին, շնորհակալություն հայտնեց նախաձեռնությանն աջակցած կազմակերպություններին։  Միջոցառման ավարտին` դասընթացի և հանդիսության մասնակից դատապարտյալներ` Վիտալիոս Խիոնիդիսը, Կարեն Դալլաքյանը, Մելսիկ Պողոսյանը, Վանիկ Կիրակոսյանը, Օնիկ Կարապետյանը, Վալերի Թումասյանը, Գեղամ Աջիզյանը, Մարատ Սարգսյանը, Անտոն Վարդանյանը և Հայկ Բեգլարյանը Միության կողմից արժանացան հավաստագրերի, որոնք, Մուշեղ Մխիթարյանի առաջարկով հասցեատերերին հանձնեց ԷԼ Մար թատրոն֊ստուդիայի ղեկավար, դերասան Արմեն Դալլաքյանը։ Նախագծին օժանդակելու համար պատվոգրերի և շնորհակալագրերի արժանացան` Քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող Ամբակում Գրիգորյանը, Ծառայության ՍՀԻԱ բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը, «Արմավիր» ՔԿՀ֊ի պետ Լաերտ Գրիգորյանը պետի տեղակալ Հայրապետ Անանյանը, «Էլ Մար» թատերական ստուդիայի տնօրեն, դերասան Արմեն Դալլաքյանը, «ԱրԼուր» լրատվականի ղեկավար, լրագրող Լուսին Ղազարյանը, «Նուռ» հեռուստաընկերության տնօրեն Արփինե Բաբախանյամը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ֊ը, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ֊ի նախագահ Նարե Հովհաննիսյանը։ Պատվոգրի արժանացավ նաև Մուշեղ Մխիթարյանը։
Հայաստանի մշակույթի գործիչների միության կապը քրեակատարողական հիմնարկի հետ սկսվել է Միության երջանկահիշատակ նախագահ Գուրգեն Բալայանի և Մուշեղ Մխիթարյանի ջանքերով։ Ներկայում էլ Միությունը շարունակում է ամրապնդել այս կապն ու համագործակցությունը ՔԿՀ ինքնագործ միավորման հետ, հավատով, որ նման նախաձեռնությոինները նպաստում են դատապարտյալների վերասոցիալականացմանը։
Մուշեղ Մխիթարյանը բացման խոսքի ժամանակ
Մուշեղ Մխիթարյանը` Պետրոս Ադամյանի դերում
Վանիկ Կիրակոսյանը` Արտավազդ Երկրորդի դերում
Վալերի Թումասյանը` Անտոն Չեխովի դերում
Անտոն Վարդանյանը` Կոնստանտին Ստանիսլավսկու դերում
Հայկ Բեգլարյանը` Խորեն եպիսկոպոս Ստեփանեի դերում


Վիտալիոս Խիոնիդիսը` Պլուտարքոսի դերում
Կարեն Դալլաքյանը` Համլետի դերում

Դերասան Արմեն Դալլաքյանը  Հայաստանի մշակույթի գործիչների միության կողմից հավաստագիր է շնորհում Համլետի դերակատար Կարեն Դալլաքյանին
Մուշեղ Մխիթարյանը Հայաստանի մշակույթի գործիչների միության անունից շնորհակալագիր  է հանձնում Իրավական նախաձեռնությունմերի կենտրոն ՀԿ֊ի նախագահ Նարե Հովհաննիսյանին
Մուշեղ Մխիթարյանը Հայաստանի մշակույթի գործիչների միության անունից շնորհակալագիր է հանձնում Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն ՊՈԱԿ֊ի հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանին
Հայկ Բեգլարյան, Կարեն Դալլաքյան, Անտոն Վարդանյան և Վիտալիոս Խիոնիսիս
Հանդիսության հյուրերը
ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ