«Հայկա զարմեր» հայրենասիրական երկերի համահեղինակային մատենաշարի կապակցությամբ
Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք ձեզ, որ ՀՄԳՄ «Հայկա զարմեր» հայրենասիրական երկերի համահեղինակային մատենաշարի նյութերի ընդունման ժամկետները, համահեղինակների խնդրանքով երկարացվել են։ Նյութերը կընդունվեն մինչև հունվարի 21-ը։
Ստորև ներկայացնում ենք մասնակցության կարգը։
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
«Հայկա զարմեր» հայրենասիրական երկերի
համահեղինակային մատենաշարի մասնակցության
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
«Հայկա զարմեր» հայրենասիրական երկերի համահեղինակային մատենաշարը
/հետագա տեքստում՝ Մատենաշար/ հրատարակվում է ՀՄԳՄ նախաձեռնությամբ։
Մատենաշարը կազմված է երեք հատորյակից, որոնք տպագրվելու են 2024
թվականի երեք քառամսյակի ընթացքում։
«Հայկա զարմեր» հայրենասիրական երկերի համահեղինակային մատենաշարը
/հետագա տեքստում՝ Մատենաշար/ հրատարակվում է ՀՄԳՄ նախաձեռնությամբ։
Մատենաշարը կազմված է երեք հատորյակից, որոնք տպագրվելու են 2024
թվականի երեք քառամսյակի ընթացքում։
2. ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
2.1 Մատենաշարում կարող են նրկայացվել միայն հայրենասիրական թեմատիկայով՝
արձակ եւ չափածո /պատմվածք, էսսե, բանաստեղծություն եւ այլ ժանրերի/
ստեղծագործություններ, ինչպես նաեւ հայ եւ օտարազգի գրողների՝ Հայաստանին
նվիրված գործեր։ Օտարազգի գրողների ստեղծագործությունները տպագրվում են
հայերեն թարգմանությամբ։
2.2 Մատենաշարում տպագրվելու համար յուրաքանչյուր հեղինակի կարող է
հատկացվել 5-20 /գրքային A5/ էջ։
2.3 Տպագրման համար նախատեսված նյութերը անհրաժեշտ է ուղարկել
էլեկտրոնային տարբերակով ucwa.generalsekcion@mail.ru էլեկտրոնային հասցեով՝ Word կամ PDF ֆայլով։
2.4 Տպագրման համար նախատեսված նյութերին զուգահեռ անհրաժեշտ է ուղարկել
բարձր որակի՝ գունավոր լուսանկար։
3. ԳՐՔԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԸ
3.1 Գիրքը տպագրվում է A5 ֆորմատով՝ գունավոր լուսանկարներով։
4. ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ
4.1 Մատենաշարի բոլոր համահեղինակներին տրվում է երեք օրինակ գիրք, ինչպես նաև համահեղինակության վկայական։
4.2 Հրատարակության համար գործում է համահեղինակության վճար, որը կախված
է տպագրվող նյութերի ծավալից։ Համահեղինակային օրինակների փոստային առաք-
ման վճարը ներառված չէ համահեղինակային վճարի մեջ եւ գանձվում է առանձին ըստ
բնակության /ՀՀ, արտերկիր/ վայրի։
4.3 Յուրաքանչյուր համահեղինակ կարող է պատվիրել սահմանվածից ավելի օրինակներ՝ նախապես տեղյակ պահելով խմբագրակազմին։
5. ՄԱՏԵՆԱՇԱՐԸ
5.1 Մատենաշարի առանձին օրինակները խմբագրակազմի կողմից ուղարկվում են
քաղաքային խոշոր գրադարաններ,
6. ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
6.1 Խմբագրակազմի անդամ են հանդիսանում՝ գլխավոր խմբագիրը, ընդունող
խմբագիրը, սրբագրիչը, խմբագրակազմի քարտուղարը, էջադրողը, նկարիչը։
6.2 Խմբագրակազմը հեղինակի կողմից ստանալով տպագրության հայտը,
դիտարկում է ստացված նյութերը եւ դրանց համապատասխանությունը գրքի
գաղափարական ձեւաչափին։
6.3 Գրքի գաղափարական ձեւաչափին համապատասխանելու պարագայում համահեղինակները կատարում են սույն կանոնակարգի 2-րդ եւ 4-րդ կետերով սահմանված դրույթները։
6.4 Խմբագրակազմի էլեկտրոնային հասցեն է՝ ucwa.generalsekcion@mail.ru,
որով ընդունվում են գործերը։
7. ԺԱՄԿԵՏՆԵՐ
7.1 Մատենաշարի անդրանիկ հատորի նյութերն ընդունվում են մինչև 2024 թվականի հունվարի 21-ը ներառյալ։
7.2 Մատենաշարի անդրանիկ հատորի խմբագրակազմի աշխատանքները
իրականացվում են հունվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ։
7.3 Մատնաշարի անդրանիկ հատորի հրատարակությունը նախատեսված է 2024
թվականի մարտի 21-ին։
ՀՄԳՄ