ՄԱՀԱԶԴ. Մահացել է Ռուբեն Մարուխյանը
Սրտի խոր ցավով տեղեկացնում ենք ՀՄԳՄ պատվավոր անդամ, ականավոր գրող, բեմադրիչ, պրոֆեսոր Ռուբեն Արամի Մարուխյանի մահվան մասին։
Նոյեմբերի 15֊ին Ռուբեն Մարուխյանը կտոներ հոբելյանական 90 ամյակը։
Հայաստանի մշակույթի գործիչների միությունը ցավակցում է ականավոր մտավորականի ընտանիքի անդամներին և արվեստի երկրպագուներին։
Հոգեհանգստի կարգի և հուղարկավորության արարողության մասին մանրամասները կհայտնենք լրացուցիչ։
ՀՄԳՄ