«Հայկա զարմեր» հայրենասիրական երկերի ժողովածուի նյութերի ընդունման կարգը
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
«Հայկա զարմեր» հայրենասիրական երկերի համահեղինակային մատենաշարի մասնակցության
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
«Հայկա զարմեր» հայրենասիրական երկերի համահեղինակային մատենաշարը /հետագա տեքստում՝ Մատենաշար/ հրատարակվում է ՀՄԳՄ նախաձեռնությամբ։ Մատենաշարի ամբողջությունը կազմված է երեք հատորյակից, որոնք տպագրվելու են 2024 թվականի երեք քառամսյակի ընթացքում։
2․ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
2․1 Մատենաշարում կարող են նրկայացվել միայն հայրենասիրական թեմատիկայով՝ արձակ և չափածո /պատմվածք, էսսե, բանաստեղծություն և այլ ժանրերի/ ստեղծագործություններ, ինչպես նաև հայ և օտարազգի գրողների՝ Հայաստանին նվիրված գործեր։ Օտարազգի գրողների ստեղծագործությունները տպագրվում են հայերեն թարգմանությամբ։
2․2 Մատենաշարում տպագրվելու համար յուրաքանչյուր հեղինակի կարող է հատկացվել նվազագույնը՝ հինգ, առավելագույնը՝ քսան /գրքային A5/ էջ։
2․3 Տպագրման համար նախատեսված նյութերը անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ ucwa.generalsekcion@mail.ru էլեկտրոնային հասցեին՝ Word կամ PDF ֆայլով, տառատեսակը՝ 14։
2․4 Տպագրման համար նախատեսված նյութերին զուգահեռ անհրաժեշտ է ուղարկել բարձր որակի, գունավոր լուսանկար։
3․ ԳՐՔԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԸ
3․1 Գիրքը տպագրվում է A5 ֆորմատով՝ գունավոր, կավճապատ թղթի վրա։
3․2 Գրքում զետեղվում է հեղինակի լուսանկարը, անունը, ազգանունը, առկայության պարագայում՝ կեղծանունը և բնակության երկիրը։ Կենսագրական տվյալներ չեն նշվում։
4․ ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ
4․1 Մատենաշարի բոլոր համահեղինակներին տրվում է երեք օրինակ գիրք,
4․2 Հրատարակության համար գործում է համահեղինակության վճար, որը կախված է տպագրվող նյութերի ծավալից և էջերի քանակից ու կարող է տատանվել 20-ից 80 հազար դրամի սահմաններում։ Թարգմանվող նյութերի վճարը ներառված չէ նշյալ վճարի մեջ։ Համահեղինակային օրինակների փոստային առաքման վճարը ներառված չէ համահեղինակային վճարի մեջ և գանձվում է առանձին ըստ բնակության /ՀՀ, արտերկիր/ վայրի։
4․3 Յուրաքանչյուր համահեղինակ կարող է պատվիրել սահմանվածից ավելի օրինակներ՝ նախապես տեղյակ պահելով խմբագրակազմին։
5․ ՄԱՏԵՆԱՇԱՐԸ
5․1 Մատենաշարի առանձին օրինակները խմբագրակազմի կողմից ուղարկվում են քաղաքային խոշոր գրադարաններ,
6․ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
6․1 Խմբագրակազմը նշանակվում է ՀՄԳՄ նախագահի կողմից։ Խմբագրակազմի անդամ են հանդիսանում՝ գլխավոր խմբագիրը, ընդունող խմբագիրը, սրբագրիչը, խմբագրակազմի քարտուղարը, էջադրողը, նկարիչը։
6․2 Խմբագրակազմը հեղինակի կողմից ստանալով տպագրության հայտը, դիտարկում է ստացված նյութերը և դրանց համապատասխանությունը գրքի գաղափարական ձևաչափին։
6․3 Գրքի գաղափարական ձևաչափին համապատասխանելու պարագայում համահեղինակները կատարում են սույն կանոնակարգի 2-րդ և 4-րդ կետերով սահմանված դրույթները։
7․ ԺԱՄԿԵՏՆԵՐ
7․1 Մատենաշարի անդրանիկ հատորի նյութերն ընդունվում են 2023 թվականի դեկտեմբերի 15-ից 2024 թվականի հունվարի 15-ը ներառյալ։
7․2 Մատենաշարի անդրանիկ հատորի խմբագրակազմի աշխատանքները իրականացվում են հունվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ։
7․3 Մատնաշարի անդրանիկ հատորի հրատարակությունը նախատեսված է 2024 թվականի ապրիլի 21-ին։