Միջազգային օնլայն կոնֆերանս՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծին
🇦🇲🇦🇲🇦🇲
Հայաստանի մշակույթի գործիչների միության (ՀՄԳՄ) միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովը փետրվարի 22-ին իրականացրեց միջազգային օնլայն կոնֆերանս, նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 155 ամյակին։ Կոնֆերանսը վարում էր հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի գրողների միության անդամ, ակադեմիկոս, դրամատուրգ Մուշեղ Մխիթարյանը (Մխիթար Մոս-Մուշեղյան)։ Միջոցառմանը ներկա էին միջազգային մշակութային աշխարհի երկու տասնյակ գործիչներ՝ Ավստրալիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Մոլդովայից, Ղազախստանից, Բելառուսից, Դանիայից, Կանադայից, Վրաստանից։ Որպես հիմնական զեկուցողներ հանդես եկան՝ Մուշեղ Մխիթարյանը, ՀՄԳՄ վարչության անդամ Սոֆյա Սարգսյանը, ՀՄԳՄ միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ստելլա Առաքելյանը։ Զեկույցներով հանդես եկան և իրենց պատկերացումները Հովհաննես Թումանյանի մասին հայտնեցին Բելառուսի գրողների միության նախագահի առաջին տեղակալ՝ Ելենա Սպելմախը, Սլովենական մշակույթի զարգացման «Սվետոչ» ասոցիացիայի գլխավոր տնօրեն, բանաստեղծ Ալեքսանդր Սեմչենկոն, Ռուսաստանի գրականագետների միության նախագահ՝ Իրինա Մանինան, Մոլդովայի Ալ․ Պուշկինի անվան Գրողների միության միջազգային համագործակցության հարցերով պատասխանատու քարտուղար, գրականագետ Լյուդմիլա Կուլիկովան, Քիշնևի Ալ․ Պուշկինի Տուն-թանգարանի տնօրեն Մարինա Պոդլեսնայան, Ժամանակակից մշակույթի ինտերնացիոնալ ակադեմիայի ակադեմիկոս, ՌԳՄ անդամ, բանաստեղծ Իգոր Կռիլովը, բեմադրիչ, դերասան Անատոլի Լոբովը, մեր հայրենակիցներ՝ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի դասախոսներ՝ Աշոտ Ավետիսյանը և Արմինե Մարտիրոսյանը։
Ջերմ մթնոլորտում անցկացված հանդիպման ընթացքում հնչեցին Թումանյանի բանաստեղծությունները տարբեր լեզուներով, եղան կառուցողական մտքափոխանակություններ, բանաստեղծություններ ընթերցեցին ՀՄԳՄ նախագահ Նարինե Մակրտումյանը, ՀՄԳՄ անդամ Արգամ Ափրիկյանը, Մուշեղ Մխիթարյանը, Լյուդմիլա Կուլիկովան, Անատոլի Լոբովը, Իգոր Կռիլովը, Ելենա Սպելմախը։
ՀՄԳՄ
🇷🇺🇷🇺🇷🇺
Комиссия по международным отношениям союза деятелей культуры Армении (СДКА) 22 февраля провела международную онлайн-конференцию, посвященную 155-летию со дня рождения поэта Ованеса Туманяна. Конференцию вел председатель комиссии, член Союза писателей России, академик, драматург Мушег Мхитарян (Мхитар Мос-Мушегян). На мероприятии присутствовали два десятка деятелей культуры из Австралии, Российской Федерации, Молдовы, Казахстана, Беларуси, Дании, Канады и Грузии. В качестве основных докладчиков выступили Мушег Мхитарян, член правления CДКA София Саркисян, заместитель председателя комиссии по международным отношениям СДКА Стелла Аракелян. С докладами выступили и поделились своим мнением об Ованесе Туманяне первый заместитель председателя Союза писателей Беларуси Елена Стельмах, генеральный директор Ассоциации развития словенской культуры «Светоч", поэт Александр Семченко, президент Союза профессиональных литераторов России Ирина Манина, ответственный секретарь по международному сотрудничеству Союза писателей Молдовы имени А. С. Пушкина, литературовед Людмила Куликова, сотрудник Дома-музея А. С. Пушкина в Кишиневе Марина Подлесная, академик Интернациональной академии современной культуры, член Союза писателей России, поэт Игорь Крылов, режиссер, актер Анатолий Лобов, наши соотечественники, преподаватели Московского государственного лингвистического университета Ашот Аветисян и Армине Мартиросян.
В ходе встречи, прошедшей в теплой атмосфере, прозвучали стихи Туманяна на разных языках, состоялся конструктивный обмен мнениями, стихи прочитали председатель СДКА Нарине Макртумян, член СДКА Аргам Априкян, Мушег Мхитарян, Людмила Куликова, Анатолий Лобов, Игорь Крылов, Елена Стельмах.
СДКА
