Բարի գալուստ Հայաստանի մշակույթի գործիչների միության պաշտոնական էջ․․․

Լրահոս

     Հայաստանի մշակույթի գործիչների  Միության միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովը ստեղծել է աշխատանքային խումբ՝ բանակցությունների արդյունքում նախապես պայմանավորված հուշագրերի կնքման հարցերով։ 

     Ներկայում կազմվում են հուշագրերի տեքստերը, որոնք կնքվելու են հինգ միջազգային գործընկերների՝ Բելառուսի գրողների միության, Մոլդովայի գրողների միության, Ռուսաստանի պոետների ազգային միության, Ավստրալիայի Սլովենական մշակույթի զարգացման կազմակերպության և Մոսկվայի Արտասահմանյան գրականության գրադարանների հետ։

    Հուշագրերը նախատեսվում են փետրվար-ապրիլ ամիսներին՝ առաջինը Ռուսաստանի պոետների ազգային միության հետ։


ՀՄԳՄ