Բարի գալուստ Հայաստանի մշակույթի գործիչների միության պաշտոնական էջ․․․

ՀՄԳՄ Կանոնադրության փոփոխության նախագիծ

 

Հարգելի բարեկամներ, Ձեր ուշադրությանն ք ներկայացվում կազմակերպության Կանոնադրության նոր խմբագրության նախագիծը, որտեղ դեղինով ընդգծված են այն հատվածները, որոնք հեռացվելու են նոր ընդունվող կանոնադրությունից, իսկ կարմիով նշված հատվածները՝ ավելանալու են․․․․

 

1.      ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 «Հայաստանի մշակույթի գործիչների միություն» հասարակական կազմակերպությունը (հետագա տեքստում՝ Կազմակերպություն) ֆիզիկական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

1.2 Կազմակերպությունը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենսդրությանը, ՀՀ միջազգային պայմանագրերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

1.3 Կազմակերպության անվանումն է.հայերեն՝ «Հայաստանի մշակույթի գործիչների միություն» հասարակական կազմակերպություն, կրճատ՝ Հայաստանի մշակույթի գործիչների միություն, հապավումը՝ ՀՄԳՄ:

Ռուսերեն՝ Общественная организация “Союз деятелей культуры Армении”, կրճատ՝ Союз деятелей культуры Армении, հապավումը՝ СДКА:

Անգլերեն՝ Non-governmental organization “Union of Cultural Workers Of Armenia” կրճատ՝ Union of Cultural Workers Of Armenia, հապավումը՝  UCWA:

1.4 Կազմակերպության գործունեությունը հիմնված է օրինականության, խտրականության բացառման, անդամության կամավորության, բարեխղճության, անդամների շահերի ընդհանրության, ինքնակառավարման և հաշվետվողականության սկզբունքների վրա:

1.5 Կազմակերպությունը գործում է Հայաստանի  Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում, այդ պետությունների օրենսդրության համապատասխան:

1.6 Կազմակերպությունն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում իր պետական գրանցման պահից, ունի հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով կլոր կնիք, ընդհանուր բաժնի համար նախատեսված կնիք, պաշտոնաթղթեր, հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվներ բանկերում՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով:

1.7 Կազմակերպությունն ունի խորհրդանիշ, որն իրենից ներկայացնում է Կարմիր, կապույտ և ծիրանագույն գույներից կազմված ութանկյուն աստղ, որի կենտրոնում, շրջանակի մեջ երեք լեզուներով գրված է ՀՄԳՄ, UCWA և СДКА: Խորհրդանիշի պատկերը կցվում է սույն կանոնադրությանը:

1.8 Կազմակերպությունն օգտվում է իրավաբանական անձի, այդ թվում հասարակական կազմակերպության համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և կրում է համապատասխան պարտականություններ:

1.9 Կազմակերպությունը կարող է իր կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող առաջարկություններ ներկայացնել ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին:

1.10 Կազմակերպությունը համագործակցում է ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների, այնպես էլ անհատ անձանց հետ:

1.11 Կազմակերպությունը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպություններին, կնքել համաձայնագրեր, հուշագրեր և պայմանագրեր, ունենալ միջազգային այլ կապեր:

1.12 Կազմակերպությունը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է այլ պետություններում ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` այդ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

1.13 Կազմակերպությունն օրենքով սահմանված կարգով կարող է հիմնել լրատվության միջոցներ, ինչպես նաև տարածել տեղեկատվություն իր գործունեության վերաբերյալ՝ այլ զանգվածային լրատվության միջոցներով:

1.14 Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան` իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինել իր գույքը և գործունեության արդյունքները,  ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:

1.15 Կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով ներկայացնում է իր և իր անդամների օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:

1.16 Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արշակունյաց պողոտա շ. 4, էլ. փոստի հասցե unionofculturalworkers@bk.ru ucwa.generalsekcion@mail.ru, հեռ. 093010485։

 

2.         ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝

21 մշակութային արժեքների պահպանումը,

22 ժամանակակից մշակույթի զարգացումը, տարածումը և հանրահռչակումը,

23 մշակույթի գործիչ-հասարակություն կապի ամրապնդումը,

24 մշակութային գործունեությամբ, ինչպես նաև մշակույթի զարգացման և տարածման գործով զբաղվող անհատների բացահայտումը, խրախուսումը,

25 սկսնակ ստեղծագործողներին աջակցելը, ստեղծագործական հարթակ ստեղծելը և հատկացնելը,

26 միջազգային գործընկերների ներգրավումը՝ ազգային, միջազգային և համաշխարհային մշակութային ժառանգության զարգացումն ու տարածումն ապահովելու գործում,

27 ժողովուրդների միջև մշակութային կառուցողական հարաբերությունների ստեղծումը, բարեկամության ամրապնդումը՝ Հայաստանում և օտար երկրներում՝ գրատպությունների, ցուցահանդեսների, մրցույթների և այլ հասու եղանակներով,

28 աջակցությունը մշակութային գործիչներին՝ հասարակական և պետական մարմիններին ներկայացնելով,

29 Կազմակերպությունը կարող է իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:

3ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

3.1  Կազմակերպության անդամության տեսակներն են՝

1.    անդամ,

2.    աջակից անդամ,

3.    արտասահմանյան անդամ,

4.    պատվավոր անդամ

 

3․2 Կազմակերպության անդամ կարող է դառնալ 21 տարին լրացած մշակութային գործունեությամբ (գրող, երաժիշտ, թատերական գործիչ, պատմաբան, արվեստաբան, նկարիչ, մշակույթի այլևայլ ճյուղերի ներկայացուցիչներ) զբաղվող յուրաքանչյուր ֆիզիկական անձ, ինչպես նաև մշակույթի գործիչ չհանդիսացող, սակայն ոլորտին առնչվող (ստեղծագործական կոլեկտիվի ղեկավարներ, թատրոնների, գրադարանների, թանգարանների տնօրեններ, փառատոնների նախագահներ, հրատարակիչներ, սրբագրիչներ, խմբագիրներ, թարգմանիչներ, ադմինիստրատորներ, կառավարման ոլորտի մասնագետներ, հոգեբաններ, մանկավարժներ և այլք) անձինք՝ անկախ ազգությունից, քաղաքացիությունից և բնակության վայրից, ովքեր ընդունում են սույն Կանոնադրությունը (օտարերկրների ներկայացուցիչները ծանոթանում են սույն Կանոնադրությանը իրենց հասանելի լեզվով, որի նպատակով Կանոնադրությունը թարգմանվում և թարգմանչի կամ նոտարի կնիքով հաստատվում է ռուսերեն և անգլերեն լեզուներով), իր գործունեությամբ նպաստում է Կազմակերպության կանոնադրական նպատակների իրագործմանը, մուծում է մուտքավճար և անդամավճար: Անդամավճար մուծելու պարտականությունից կարող են ազատվել միայն Կազմակերպության այլազգի և պատվավոր անդամները։

33 Կազմակերպության անդամության հարցով դիմողը պետք է ներկայացնի

1)         Դիմում՝ կազմակերպության նախագահի անունով, հայտնելով իր՝ կազմակերպությանն անդամակցելու ցանկության մասին և հավաստելով, որ ծանոթ է սույն կանոնադրությանը և պարտավորվում է կատարել Կազմակերպության անդամի համար Կանոնադրությամբ սահմանված պարտականությունները,

2)         Առնվազն հինգ երեք երաշխավորություններ Կազմակերպության նվազագույնը մեկ տարվա անդամություն ունեցող անձանցից։ Երաշխավորագրերը պետք է կրեն ճանաչողական բնույթ և հնարավորինս ներկայացնեն երաշխավորյալի անձն ու գործունեությունը,

3)         ինքնակենսագրություն,

4)         Չորս Լուսանկար, իսկ էլեկտրոնային դիմելու պարագայում՝ մեկ էլեկտրոնային լուսանկար,

5)         Կազմակերպության անդամի թեկնածուի լրացված բլանկ:

3.4 Կազմակերպությանը անդամակցելու համար գրավոր դիմումի և հարակից փաստաթղթերի, ինչպես նաև Կազմակերպության Ընդունող հանձնաժողովի եզրակացության ուսումնասիրության արդյունքում Կազմակերպության վարչությունը  հերթական նիստի ժամանակ որոշում է կայացնում դիմումը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ, ինչի մասին 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմողին ուղարկվում է համապատասխան ծանուցում։

35 Կազմակերպության անդամություն կարող է տրվել նաև վարչության որոշմամբ՝ Կազմակերպության նախագահի կամ վարչության անդամներից յուրաքանչյուրի կամ Կազմակերպության պատվավոր անդամներից մեկի դիմումի և երաշխավորության կամ կազմակերպության առնվազն մեկ տարվա անդամություն ունեցող հինգ անդամների հանրագրի հիման վրա՝  Կազմակերպության վարչության որոշմամբ, առանց 3․3 կետի պահանջների բավարարման։

3.6 Կազմակերպությունը վարում է իր անդամների հաշվառումը, վերջիններիս անունները Կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակելու տեսքով։ և պարբերաբար թարմացնում նրանց վերաբերյալ տվյալները՝ վերջիններիս կողմից տրված տվյալների հիման վրա: Կազմակերպության անդամների հաշվառում վարելու կարգը և պայմանները սահմանվում են վարչության կողմից:

3.6 Կազմակերպության անդամը մուծում է մուտքավճար և անդամավճար, որի չափը և գանձման կարգը սահմանվում են Կազմակերպության վարչության կողմից:

3.7 Կազմակերպության անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անձի գրավոր դիմումի հիման վրա:

3.8 Կազմակերպության անդամի հեռացումը կատարվում է Կազմակերպության վարչության՝ տվյալ անդամին  անդամությունից հեռացնելու մասին որոշման հիման վրա՝ սույն կանոնադրությամբ սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերում: Վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

 

 

4․ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4․1 Կազմակերպության անդամն իրավունք ունի՝

1․Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընտրել և ընտրվել Կազմակերպության կառավարման մարմիններում,

2․ ներկա լինել համագումարին կամ վարչության նիստին անձամբ,

3 ցանկացած դեպքում՝ առաջնահերթության կարգով օգտվել Կազմակերպության ծառայություններից,

4 ծանոթանալ Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները,

5 վերադասության կամ դատական կարգով բողոքարկել Կազմակերպության մարմինների որոշումները,

6 Կազմակերպությունից ստանալու տեղեկություններ, փաստաթղթերի պատճեներ՝ Կազմակերպության Կանոնադրության փոփոխությունների, մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալ նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը, որոնք վերաբերում են վերջին մեկ տարվան,

7 Կազմակերպության կառավարման մարմիններին ներկայացնել Կազմակերպության գործունեության և ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ, դիտողություններ, գործնական ծրագրեր,

8 անարգել դուրս գալ Կազմակերպության շարքերից,

9 իրականացնել օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ:

 

 

4․2 Կազմակերպության անդամը պարտավոր է․

1․ կատարել Կազմակերպության կանոնադրական պահանջները և կառավարման մարմինների որոշումները,

2 բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները,

53վճարել մուտքավճար և անդամավճար, բացառությամբ սույն կանոնադրության 31 կետով սահմանված դեպքերի,

3․ բարձր պահել Կազմակերպության վարկանիշը և հեղինակությունը,

4․ հնարավորության սահմաններում օժանդակել Կազմակերպության Կանոնադրական նպատակների իրագործմանը,

5․ներգրավել նոր անդամներ։

 

5 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԸ

5․1 Կազմակերպությունը կարող է շնորհել պատվավոր անդամի կոչումներ:

5․2 Պատվավոր անդամի կոչում շնորհվում է Կազմակերպության վարչության որոշմամբ:

 

6․ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ

Կազմակերպության արտասահմանյան անդամ են հանդիսանում օտարազգի գործիչները, որոնք մշակութային բարեկամության սկզբունքների հիման վրա կապ ունեն Հայաստանի, հայ մշակույթի կամ Կազմակերպության հետ։

 

7․ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՋԱԿԻՑ ԱՆԴԱՄՆԵՐԸ

Կազմակերպության աջակից անդամություն կարող է տրվել Կազմակերպության կանոնադրական նպատակների իրագործման հարցերում օժանդակություն ցուցաբերած, սակայն մշակույթի ոլորտի հետ կապ չունեցող անձանց՝ հովանավորների, ոչ մշակութային կազմակերպությունների ղեկավարների, այլ անձանց։

 

8ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԿԱՄ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿՈՒՄԸ

 

8.1 Կազմակերպության վարչությունը կամ Նախագահը Կազմակերպության անդամների նկատմամբ կարող են կիրառել ինչպես խրախուսանքի (շնորհակալագիր, պատվոգիր, շքանշան, մեդալ և այլն) միջոցներ, այնպես էլ տույժի (նկատողություն, անդամությունից հեռացում) միջոցներ՝ Կազմակերպության կանոնադրական դրույթների խախտումների դեպքում:

Կազմակերպության շքանշաններն են՝ «Երախտագիտություն», «Մշակույթի դեսպան» և «Բարեկամություն» շքանշանները

82 Կազմակերպության անդամների նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցները և դրանք կիրառելու կարգը սահմանվում է Կազմակերպության վարչության կողմից:

8.3 Կազմակերպության անդամներին խրախուսանքի կամ տույժի կիրառման հարցով վարչությանը կամ նախագահին միջնորդելու իրավունք ունեն՝ Կազմակերպության նախագահը, Կազմակերպության վարչության անդամները, փոխնախագահները, Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների, բաժանմունքների, մասնաճյուղերի ղեկավարները, հանձնաժողովների նախագահները, Կազմակերպության

 

անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը։

 

9․ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

9․1 Կազմակերպության կառավարման մարմիններն են՝ համագումարը, վարչությունը, նախագահը և փոխնախագահները:

9. 2 Հաշվի առնելով, որ Կազմակերպության գործունեությունը վերահսկելու համար սույն կանոնադրությամբ առանձին մարմին նախատեսված չէ, Կազմակերպության գործունեության վերահսկողությունը վերապահվում է համագումարին:

9.3 Կազմակերպության կառավարման մարմիններն ընտրովի են:

9.4 Կազմակերպության կառավարման մարմիններում կարող են ընտրվել բացառապես Կազմակերպության անդամ անձինք:

9.5 Կազմակերպության բարձրագույն մարմինը նրա անդամների համագումարն է, որին պատկանում է Կազմակերպության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավունքը:

Կազմակերպության հերթական համագումարը հրավիրվում է հինգ տարին մեկ՝ Կազմակերպության նախագահի կողմից:

9.6 Եթե Կազմակերպության անդամների թվաքանակը անցնում է հարյուրի հիսունի սահմանը, ապա համագումարին կարող են մասնակցել անդամների կողմից ընտրված ներկայացուցչական պատվիրակները` վարչության կողմից սահմանված քվոտայով: Վարչությունը որոշում է համագումարի անցկացման օրը, ժամը և տեղը, ինչպես նաև օրակարգի նախնական տարբերակը և այդ մասին ոչ ուշ, քան 5 օր առաջ էլեկտրոնային փոստի, մամուլի, Կազմակերպության պաշտոնական էջի (էջերի), համացանցի կամ այլ հասու միջոցով ծանուցում է Կազմակերպության անդամներին` հավաստվելով, որ հասցեատերը ստացել է ծանուցումը։

9.7 Կազմակերպության արտահերթ համագումար հրավիրվում է Կազմակերպության նախագահի կամ անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի, կամ վարչության անդամների 1/3-ի պատճառաբանված որոշման (Կազմակերպության նախագահի կամ վարչության անդամի հրաժարական, մահ, կանոնադրական փոփոխություններ և այլն) դեպքում, ոչ ուշ, քան 5 օրացուցային օրվա ընթացքում՝ Կազմակերպության նախագահի կողմից: Արտահերթ համագումարները հրավիրվում են հրավիրողի օրակարգով:

9.8 Եթե նախագահը հրաժարվում է արտահերթ համագումար հրավիրել, ապա արտահերթ համագումար հրավիրում է պահանջող կողմը` Կազմակերպության կառավարման մարմինների հրաժարականի և նոր կառավարման մարմիններ ընտրելու օրակարգով: Եթե համագումարը պետք է անցկացվի պատվիրակներով և հնարավոր չի լինում սահմանված ժամկետում պատվիրակներ ընտրել, ապա համագումարին հրավիրում են նախորդ համագումարի պատվիրակներին: Հրավիրող կողմը որոշում է արտահերթ համագումարի անցկացման օրը, ժամը և կարգը, ինչպես նաև համագումարի օրակարգի նախնական տարբերակը և այդ մասին ոչ ուշ քան 5 օր առաջ ծանուցում է Կազմակերպության անդամներին` հավաստելով,որ հասցեատերը ստացել է ծանուցումը։

9.9 Հերթական կամ արտահերթ համագումար գումարվում է մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ:

 

 

 

 

10․ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

10․1 հաստատում է Կազմակերպության նոր խմբագրությամբ Կանոնադրությունը, կատարում է փոփոխություններ կամ լրացումներ,

10․2 ստեղծում է այլ իրավաբանական անձ, որոշումներ է ընդունում այլ կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին,

10․3 հաստատում է Կազմակերպության կառուցվածքը,

10․4 հինգ տարի ժամկետով ընտրում է Կազմակերպության վարչության անդամներին, վաղաժամկետ դադարեցնում է նրանց լիազորությունները,

10․5 հինգ տարին մեկ անգամ հաստատում է համագումարի գումարմանը նախորդող տարիների ընթացքում նախագահի կողմից հաստատված Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև Կազմակերպության մարմինների գործունեության հաշվետվությունները,

10․6  դադարեցնում է Կազմակերպության մարմինների` իրավական ակտերի պահանջներին և Կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունը,

10․7 ընդունում է որոշում Կազմակերպության վերակազմակերպման մասին,

10․8 ընդունում է որոշում Կազմակերպությունը լուծարելու մասին՝ բացառությամբ դատարանի վճռով լուծարվելու դեպքերի,

10․9 իրականացնում է օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

10․10 Կազմակերպության համագումարը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե Կազմակերպության համագումարին մասնակցում են Կազմակերպության բոլոր անդամների կամ համագումարի բոլոր պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին:

10․11 Օրենքով և սույն կանոնադրությամբ` Կազմակերպության համագումարի բացառիկ իրավասությանը ենթակա հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են, եթե կողմ են քվեարկել Կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների թվի կեսից ավելին: Մնացած հարցերով որոշումներն ընդունվում են համագումարին մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

 

 

 

 

 

11․ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ


111 Կազմակերպության վարչությունը ընտրվում է Կազմակերպության անդամներից։

112 Կազմակերպության վարչության անդամների թիվը 9 6-ն է, որոնցից յուրաքանչյուրը զբաղվում է ոլորտային ճյուղերի կանոնակարգմամբ,

113 Վարչության անդամներին վերապահվող ոլորտները սահմանվում և անդամների միջև բաշխվում են վարչության համապատասխան որոշմամբ,

114 հանդիսանում է Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը Կազմակերպության համագումարների միջև ընկած ժամանակահատվածում,

115 ընտրում է վարչության (Կազմակերպության) նախագահին և քարտուղարին, քննարկում և որոշումներ է կայացնում Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք մտնում են Կազմակերպության համագումարի և նախագահի իրավասությունների մեջ,

116 նախապատրաստում է Կազմակերպության համագումարները, սահմանում է Կազմակերպության համագումարի պատվիրակների քվոտան՝ ըստ Կազմակերպության անդամների թվի, Կազմակերպության համագումարի գումարման օրվանից առնվազն երեսուն օր առաջ կազմակերպում է Կազմակերպության համագումարի պատվիրակների ընտրությունը,

107 հաստատում է Կազմակերպության հնգամյա ռազմավարությունը (պլանը) և հսկում դրա կատարման ընթացքը,

117 որոշումներ է ընդունում Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ՝ ներկայացուցչություններ և մասնաճյուղեր, ինչպես նաև հիմնարկներ ու կառուցվածքային ստորաբաժանումներ` հանձնաժողովներ, բաժիններ, բաժանմունքներ, ակումբներ, աշխատանքային խմբեր ստեղծելու և լուծարելու մասին, հաստատում է դրանց Կանոնադրությունները, կանոնակարգերը և աշխատակարգերը, որոնք չեն կարող հակասել սույն Կանոնադրությանը, նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարներին տալիս է լիազորագրեր, հաստատում կամ չեղյալ է համարում Կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարների որոշումները,

118 որոշում է կայացնում Կազմակերպության ստեղծած այլ իրավաբանական անձանց ղեկավարների նշանակման և ազատման մասին, ինչպես նաև Կազմակերպության մասնակցությամբ այլ իրավաբանական անձանց բարձրագույն և/կամ կառավարման մարմիններում Կազմակերպության ներկայացուցիչների նշանակման և ազատման մասին,

119 որոշում է կայացնում լրատվական միջոցներ, այդ թվում սոցիալական կայքերի էջեր ստեղծելու վերաբերյալ, նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին,

1110 յուրաքանչյուր տարի հաստատում է համագումարի գումարմանը նախորդող տարիների ընթացքում նախագահի կողմից հաստատված Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև կազմակերպության մարմինների գործունեության հաշվետվությունները,

1111 ընտրում է Կազմակերպության աուդիտն իրականացնող անձին (աուդիտորին), եթե օրենսդրության համաձայն՝ Կազմակերպությունը ենթակա է պարտադիր աուդիտի,

1112 ֆինանսական միջոցների առկայության դեպքում իրավունք ունի նախատեսել Կազմակերպության նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովի անդամների և այլ աշխատակիցների վարձատրություն, սահմանել վարձատրության կարգը և պայմանները,

1113 որոշում է կայացնում Կազմակերպությանն անդամագրելու և անդամությունից հեռացնելու վերաբերյալ: Որոշում է մուտքավճարների և անդամավճարների չափերը և դրանց գանձման կարգը, սահմանում է Կազմակերպության անդամների հաշվառում վարելու կարգը և պայմանները, ինչպես նաև Կազմակերպության անդամների նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու կարգը:

11.14 Կազմակերպության վարչությունը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3- կեսը: Որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Վարչության նախագահի մասնակցությունը նիստին պարտադիր է: Վերջինիս բացակայությամբ վարչության կողմից ընդունված որոշումներն անվավեր են:

11.15 Կազմակերպության վարչությունը իր հերթական նիստերը հրավիրում է ամիսը երկու անգամ: Կազմակերպության վարչության արտահերթ նիստ կարող է հրավիրվել անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ի գրավոր պահանջով՝ Կազմակերպության նախագահի կողմից կամ Կազմակերպության նախագահի կողմից անմիջականորեն: Կարող են հրավիրվել վարչության ընդլայնված նիստեր՝ Կազմակերպության առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Կազմակերպության այլ անդամների մասնակցությամբ:

11․16 Վարչության հերթական կամ արտահերթ նիստ գումարվում է վարչության անդամների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ:

11․17 Վարչության անդամը իր լիազորությունները վայր դնելու ցանկության պարագայում գրավոր դիմում է ներկայացնում Կազմակերպության նախագահին, հայտնելով իր որոշման մասին։

11․18 Վարչությունը պարտավոր է բավարարել վարչության անդամից՝ լիազորությունները դադարեցնելու մասին ստացված դիմումը՝ հրավիրելով արտահերթ համագումար։

11․19 Կազմակերպության գործունեության ընթացքում օրենքով և սույն կանոնադրությամբ բարձրագույն մարմնի բացառիկ իրավասությանը և գործադիր մարմնին չվերապահված և սույն կանոնադրությամբ չկարգավորված ցանկացած հարց լուծվում է վարչության կողմից:

11․20 Վարչության անդամներից յուրաքանչյուրի հրաժարականի պարագայում նախագահի կողմից հրավիրվում է արտահերթ համագումար՝ վարչության անդամի ընտրության օրակարգով։

11․21 Վարչության անդամների թեկնածուները ինքնաառաջադրվում կամ առաջադրվում են կազմակերպության նախագահի կողմից։

11․22 Վարչության անդամի լիազորությունները կարող են կասեցվել նաև նախագահի կամ Վարչության անդամների մեկ երրորդի երկու երրորդի միջնորդության համաձայն` Վարչության կողմից։

 

 

12․ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

 

12․1 Ընտրվում է վարչության անդամներից` վարչության կողմից՝ հինգ տարի ժամկետով,

12․2 Հանդիսանում է Կազմակերպության գործադիր մարմինը։ Իրականացնում է Կազմակերպության ընթացիկ գործունեության, ինչպես նաև Կազմակերպության կառավարման մարմինների գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր հարցերի կառավարումը,

12․3 Որպես վարչության նախագահ ղեկավարում է վարչության աշխատանքները, նախագահում նիստերը, վարչության նիստերի նախագահումը կարող է լիազորել վարչության անդամ այլ անձի,

12․4 Ապահովում է Կազմակերպության համագումարի և վարչության կողմից ընդունված որոշումների ու հանձնարարականների կատարումը,

12․5 Իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,

12․6 Հաստատում է տարեկան ծախսերի նախահաշիվը, Կազմակերպության հաստիքացուցակը և Կազմակերպության աշխատակազմի կանոնակարգը, որը չի կարող հակասել սույն կանոնադրությանը,

12․7 Հաստատում է Կազմակերպության, ինչպես նաև նրա մարմինների հաշվետվությունները,

12․8 Յուրաքանչյուր տարի հաստատում է համագումարների գումարմանը նախորդող տարիների Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, որոնք տարին մեկ անգամ ներկայացնում է վարչության, իսկ հինգ տարին մեկ անգամ` համագումարի հաստատմանը,

12․9 Աշխատանքի է ընդունում և ազատում է աշխատանքից Կազմակերպության փոխնախագահներին, աշխատակազմի հաստիքային և պայմանագրային աշխատողներին, այդ թվում` դրամաշնորհային և ոչ դրամաշնորհային ծրագրերի ղեկավարներին և աշխատողներին, ինչպես նաև աշխատանքի է ընդունում և ազատում է աշխատանքից Կազմակերպության գլխավոր հաշվապահին, Կազմակերպության կամավորների հետ կնքում կամավորական աշխատանքի մասին պայմանագրեր,

12․10 Կազմակերպության համագումարին հաշվետվություն է ներկայացնում Կազմակերպության վարչության և իր գործունեության մասին,

12․11 Իր լիազորություններն իրականացնելիս Կազմակերպության անունից գործում է առանց լիազորագրի, տնօրինում է Կազմակերպության գույքն ու դրամական միջոցները (այդ թվում` դրամաշնորհային միջոցներն ու անդամավճարների ֆոնդը), տալիս է լիազորագրեր, բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ, ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, Կազմակերպության անունից վարում է բանակցություններ, կնքում պայմանագրեր, հուշագրեր և համաձայնագրեր, ստորագրում Կազմակերպության համագումարի և վարչության կողմից ընդունված որոշումները,

12․12 Նախագահում է Կազմակերպության համագումարի և վարչության նիստերը, Կազմակերպության համագումարի նիստերի նախագահումը կարող է լիազորել Կազմակերպության անդամ այլ անձի,

12․13 Հրավիրում և գումարում է Կազմակերպության համագումարի և վարչության հերթական և արտահերթ նիստերը,

12․14 Որոշում է ընդունում ցանկացած տեսակի և քանակի գույք ձեռք բերելու, տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, այդ թվում` օտարելու և դուրս գրելու վերաբերյալ,

12․15 Հաստատում է Կազմակերպության հիմնական միջոցառումների և աշխատանքների տարեկան պլանները, ծրագրերը (այդ թվում` դրամաշնորհային ծրագրերը) և հսկում դրանց կատարման ընթացքը,

12․16 Անհրաժեշտության դեպքում որոշումներ է ընդունում Կազմակերպության նախագահին կից հասարակական կարգով ժամանակավոր հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր  ստեղծելու և լուծարելու մասին, հաստատում է դրանց կանոնադրությունները, կանոնակարգերը և աշխատակարգերը, որոնք չեն կարող հակասել սույն կանոնադրությանը, նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին և անդամներին, նշանակում և ազատում է դրամաշնորհային և ոչ դրամաշնորհային ծրագրերի ղեկավարներին ու անդամներին (կամավորներ), անհրաժեշտության դեպքում նշանակում և ազատում է Կազմակերպության նախագահի օգնականներին (ռեֆերենտներ) և ներկայացուցիչներին,

12․17 Հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ նրա առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ կանոնները,

12․18 Իրականացնում է օրենքով, Կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

12․19 Նախագահի մահվան կամ հրաժարականի կամ աշխատանքային գործունեությանը խոչընդոտող այլ հանգամանքների դեպքում Վարչությունը փոխնախագահներից մեկին նշանակում ընտրում է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար,

12․20 Կազմակերպության նախագահի պաշտոնի համար վարչության անդամները կարող են ինքնաառաջադրվել կամ առաջադրել վարչության անդամ մեկ այլ անձի։

12.21. Նախագահի հրաժարականի հարցը կարող է բարձրաձայնվել սեփական նախաձեռնությամբ (հրաժարական) կամ վարչության անդամների երկու երրորդի կողմից (անվստահության հայտնում)։ Անվստահություն հայտնելու պարագայում վարչությունը հրավիրում է արտահերթ նիստ նախագահին հեռացնելու և նոր նախագահ ընտրելու օրակարգով։ Նախագահի հրաժարականի կամ հեռացման պարագայում նախագահը մնում է վարչության կազմում։

 

 

13ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

131 Փոխնախագահները նշանակվում են վարչության կազմից՝ կազմակերպության նախագահի կողմից,

132 Փոխնախագահների թիվը և ոլորտային պատասխանատվության շրջանակը սահմանվում է վարչության կողմից, երկուսն է՝

ա)առաջին փոխնախագահ, որը իրականացնում է նախագահի կողմից իրեն հանձնարարված բոլոր գործառույթները, բացառությամբ արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահին վերապահված լիազորությունների

բ) արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահ, որը զբաղվում է կազմակերպության միջազգային հարաբերությունների կանոնակարգմամբ, վարում է բանակցություններ օտարերկրյա կազմակերպությունների հետ, կնքում է համաձայնագրեր և հուշագրեր, ներկայացնելով կազմակերպությունը օտարերկրյա համանման կառույցներում

133 Կազմակերպության նախագահի բացակայության (հրաժարական, արձակուրդ, հիվանդություն, մահ) փոխնախագահներից մեկը առաջին փոխնախագահը ստանձնում է Կազմակերպության նախագահի պարտականությունների ժամանակավորապես իրականացումը։ Ժամանակավոր պաշտոնակատարը նշանակվում ընտրվում  է Վարչության որոշմամբ։

134 Փոխնախագահներն իրականացնում են նախագահի հանձնարարականները, վարում ոլորտային աշխատանքներ։ Իրենց լիազորությունները իրականացնելիս հանդես են գալիս Կազմակերպության անունից առանց լիազորագրի։

13.5 Վերահսկում են իրենց կողմից կանոնակարգվող ոլորտների և այդ ոլորտներով զբաղվող հանձնաժողովների աշխատանքները,

13.6 Ուղարկում են պաշտոնական գրություններ, պատախանում դրանց, եթե խնդրո առարկան վերաբերում է իրենց կողմից կանոնակարգվող ոլորտներին, տալիս են հանձնարարականներ, արձակում են հրամաններ և հետևում են դրանց կատարմանը։

13.7 Փոխնախագահների կողմից ուղարկվող գրությունները, հրամանները և նրանց կողմից կազմվող այլ փաստաթղթերը կնքվում են ընդհանուր բաժնի կնիքով, բացառությամբ այն դեպքերի, երբ փոխնախագահը ժամանակավորապես կատարում է նախագահի պարտականությունները։

 

14 ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

141 Քարտուղարը ընտրվում է վարչության կազմից՝ վարչության անդամների կողմից,

142 Վարում է Կազմակերպության անդամների հաշվառումը,

142  Կազմում և ստորագրում է վարչության նիստերի արձանագրությունները,

143 Տնօրինում է Կազմակերպության արխիվը, գրադարանային ֆոնդը, փաստաթղթաշրջանառությունը,

144 Քարտուղարի վրա ըստ անհրաժեշտության նախագահի կամ վարչության կողմից կարող են դրվել այլ պարտականություններ։

14.5 Քարտուղարը իր գործառույթներին վերաբերող փաստաթղթերը հաստատում է ընդհանուր բաժնի կնիքով։

14.6 Ընդհանուր բաժնի կնիքը պահվում է քարտուղարի մոտ։

 

15. ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

15.1 Ընդունող հանձնաժողովը (այսուհետ հանձնաժողով) ընտրվում կազմվում է Կազմակերպության անդամներից, Կազմակերպության վարչության կողմից։ Հանձնաժողովի նախագահին վարչությունը նշանակում է հանձնաժողովի կազմից։

15.2 Հանձնաժողովն ուսումնասիրում է անդամության հարցով դիմումներն ու հարակից նյութերը, որոնք վերահասցեավորվում են Հանձնաժողովի նախագահին Կազմակերպության նախագահի կողմից և դրանց վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն է ներկայացնում Կազմակերպության նախագահին,

15.3 Հանձնաժողովի թվաքանակը և աշխատանքային ներքին կանոնակարգը սահմանվում և փոփոխվում է վարչության կողմից,

15.4 Անհրաժեշտության պարագայում հանձնաժողովի նախագահը կարող է հրավիրվել վարչության նիստին` զեկույցով հանդես գալու համար։

16․ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

16.1 Կազմակերպությունը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

16.2 Կազմակերպության գույքը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը նրա անդամների միջև չի բաշխվում:

16.3 Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել անդամների ներդրումները,մուտքավճարները, անդամավճարները, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները, իր ստեղծած կամ իր մասնակցությամբ այլ Կազմակերպությունից ստացված միջոցները, դրամական մուտքերը պետական բյուջեից, նվիրատվությունները, նվիրաբերությունները, այդ թվում՝ դրամաշնորհները, հանգանակությունները, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցները:

16.4 Կազմակերպությանը սեփականության իրավունքով կարող են պատկանել օրենքով չարգելված սեփականության իրավունքի ցանկացած օբյեկտներ: Կազմակերպությանը պատկանող գույքը օգտագործվում է իր կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար:

17․ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

17.1 Կազմակերպության վերակազմակերպումն ու լուծարումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

17.2 Կազմակերպությունը կարող է լուծարվել իր համագումարի կամ դատարանի որոշմամբ:

17.3 Լուծարման մասին որոշում կայացնելու դեպքում կազմավորվում է լուծարման հանձնաժողով և սահմանվում են լուծարման կարգը և ժամկետները:

17.4 Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

18․ «Հայաստանի մշակույթի գործիչների միություն» հասարակական կազմակերպության խորհրդանիշի պատկերը՝