Շնորհավորանք
Այսօր՝ մարտի 27-ին ծննդյան տարեդարձն է նշում Հայաստանի մշակույթի գործիչների միության պատվավոր անդամ, միության վարչության անդամ, Միության Միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովի նախագահ, դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանը։ Մոս-Մուշեղյանի ծննդյան տոնի, ինչպես նաև Մոսկվայում հրատարակված՝ Մահացել եմ չեմ մահացել պիեսի եռալեզու հրատարակության առիթով շնորհավորանքներ են հղել ՀՄԳՄ նախագահ՝ Նարինե Մակրտումյանը, հայ և օտարազգի գործընկերներ։
