ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Arm
Հայաստանի մշակույթի գործիչների միությունը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ցանկացած ոտնձգություն, անկախ դրա կազմակերպիչներից և դրսևորման ձևերից։ Միությունը սատարում է Տավուշի մարզի մեր հայրենակիցներին, հայտնելով իր զորակցությունը։ Մեր խոնարհումն ենք հայտնում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր հայրերին` առանձապես Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ով հայ եկեղեցակին հարիր կերպով կանգնած է հավատավոր ժողովրդի կողքին։ Հավատում ենք, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին, ինչպես արել է դա մեր պետականության բացակայության երկար ու ձիգ դարերի ընթացքում, այսօր էլ կկարողանա ազգին համախմբել հայրենատիրության բարձրագույն ու վեհ գաղափարի շուրջ։
Այս դժվարին օրերին, հայ ազգին առավել քան երբևէ անհրաժեշտ է լինել կուռ ու համախմբված միասնականություն իր պատմության, իր ազգային արժեքների, իր դավանանքի և հավատամքների շուրջ։ Հայաստանի մշակույթի գործիչների միությունը կոչ է անում նաև միության արտասահմանյան անդամներին և գործընկերներին, բոլոր, իրենց հասու եղանակներով բարձրաձայնել Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների մասին և դատապարտել հերթական հայաթափությունը, հերթական հայրենազրկումը։
ՀՄԳՄ Վարչություն
Ru
Союз деятелей культуры Армении решительно осуждает любое посягательство на суверенную территорию Республики Армения, независимо от его организаторов и форм проявления. Союз поддерживает наших соотечественников в Тавушской области, выражая свою поддержку. Мы выражаем нашу глубокую признательность духовным отцам Святой Армянской апостольской церкви, в частности предводителю Тавушской епархии архиепископу Баграту Галстаняну, который, как подобает служителю армянской церкви, стоит рядом с верующим народом. Мы верим, что Армянская Церковь, как он это делал в течение долгих и трудных веков отсутствия нашей государственности, так и сегодня сможет сплотить нацию вокруг высшей и возвышенной идеи Отечества.
В эти трудные дни армянскому народу как никогда необходимо быть сплоченным и сплоченным вокруг своей истории, своих национальных ценностей, своей религии и убеждений. Союз деятелей культуры Армении призывает также иностранных членов и коллег Союза во всех доступных им формах рассказать о событиях, происходящих в Тавуше, и осудить очередное выселение армян, очередное лишение Родины.