Բարի գալուստ Հայաստանի մշակույթի գործիչների միության պաշտոնական էջ․․․

Մեկնարկում է «Հայ գիր» ամենամյա գրական մրցույթը

 

ՀԱՅ ԳԻՐ – 2024

Հայաստանի մշակույթի գործիչների միության Երիտասարդության և միջազգային մրցույթների հարցերով բաժինն ազդարարում է «Հայ գիր» ամենամյա գրական մրցույթի մեկնարկը։ Մրցույթն այս տարի նվիրված կլինի Միության հիմնադիր նախագահ, երջանկահիշատակ գրող, երգիծաբան, նկարիչ Գուրգեն Բալայանի (Գուրգեն Լոռեցի) հիշատակին։  Մրցույթին կարող են մասնակցել  Հայաստանի մշակույթի գործիչների միության, Երգիծաբանների Համահայկական միության, Կալիֆորնիայի հայ գրողների միության և հայ դրամատուրգների միության անդամ ստեղծագործողները, հետևյալ անվանակարգերում՝

  • ·        Պոեզիա /երկու բանաստեղծություն/
  • ·        Արձակ /մեկ՝ առավելագույնը երեք էջ ծավալով ստեղծագործություն/
  • ·        Մանկագրություն / երկու բանաստեղծություն  կամ մեկ՝ առավելագույնը երեք էջ ծավալով ստեղծագործություն/
  • ·        Երգիծանք /մեկ՝ առավելագույնը երեք էջ ծավալով ստեղծագործություն/
  • ·        Հրապարակախոսություն (ժուռնալիստիկա) /մեկ՝ առավելագույնը երեք էջ ծավալով ստեղծագործություն/

Մրցութային նյութերը պետք է լինեն չհրապարակված։

Մրցույթին չեն կարող մասնակցել 2022 և 2023 թվականներին մրցութային հորիզոնականներ զբաղեցրած անձինք։

Մրցութային նյութերն ընդունվում են մինչ 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ։

Մրցույթը կամփոփվի ս/թ մայիսի 26-ին։

Նյութերն ընդունվում են Հայաստանի մշակույթի գործիչների միության Երիտասարդության և միջազգային մրցույթների հարցերով բաժնի՝ ucwa0524@mail.ru էլեկտրոնային հասցեով, word ֆայլով։

Հայաստանի մշակույթի գործիչների միության Երիտասարդության և միջազգային մրցույթների հարցերով բաժնի ֆեյսբուքյան էջին։