Նվիրատվություն Մոսկվայի Արտասահմանյան գրականության գրադարանին
Հաշվի առնելով ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև հայկական գրականության հանդեպ ունեցած հետաքրքրությունները և առանձնացված հայկական բաժին ունենալու հանգամանքը, Հայաստանի մշակույթի գործիչների միության միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովը Մոսկվայի Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության գրադարանի անձեռնմխելի ֆոնդին է նվիրաբերել թվով վեց օրինակ գիրք՝
1. Պարույր Սևակ, «Պոեմներ», Երևան-2021թ․, կազմող՝ Արմեն Ղազարյան, խմբագիր՝ Սևակ Ղազարյան,
2. Եղիշե Չարենց, «Էպիգրամներ», Երևան-2023թ․, Կազմող՝ Գոհար Չարենց,
3. «Գրականությունը բարեկամության կամուրջ» 2-3 միասնական հատոր, Հայաստանի մշակույթի գործիչների միության ժամանակակից գրականության համահեղինակային մատենաշար, Երևան-2023թ․,
4. «Современная драматургия» դրամատուրգիական երկերի միջազգային համահեղինակային ժողովածու՝ ռուսերեն լեզվով, Երևան-2022թ․,
5. Մխիթար Մոս-Մուշեղյան, «Чтобы сохранить верность» պատմական դրամա ռուսերեն լեզվով, Երևան-2022թ․,
6. Մխիթար Մոս-Մուշեղյան, «Մահացե՞լ եմ, չե՛մ մահացել» հոգեբանական դրամա հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։
Հայաստանի մշակույթի գործիչների միությունը շարունակելու է գրադարանների, մասնավորապես խոշոր գրադարանների համալրմանն ուղղված իր աշխատանքները։
