Բարի գալուստ Հայաստանի մշակույթի գործիչների միության պաշտոնական էջ․․․

ՀԱՅ ԳԻՐ ամենամյա մրցույթի ամփոփում

2024 թվականի Հայ Գիր ամենամյա գրական մրցույթում Արձակ և Պոեզիա անվանակարգերում հաղթող են ճանաչվել և մրցատյանի համակրանք դիպլոմի են արժանացել Բյուրեղիկ Մնեյանը (Պոեզիա անվանակարգ) և Արմինե Մելքումյանը (Արձակ անվանակարգ)։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոմինանտները ներկայում բնակվում են ՀՀ տարածքից դուրս` դիպլոմները կշնորհվեն առցանց եղանակով։
Ելնելով հանգամանքից, որ նոմինանտները Հայաստանում չեն և երկրի ներքաղաքական իրավիճակով պայմանավորված մտավախությունից, որ փողոցները կարող են փակ` դժվարանցանելի կամ անանցանելի լինել, ՀՄԳՄ Հայ գիր֊2024 մրցանակաբաշխության կազմկոմիտեն նպատակահարմար է գտնում չեղյալ համարել 26.05.2024 թվականին նախատեսված հանդիսավոր  հանդիպումը։ 
Շնորհավորելով Հայ գիր֊2024 մրցույթի նոմինանտներին, Մրցույթի կազմկոմիտեն հայտարարում է, որ այսուհետ մրցանակաբաշխության համար մրցութային նյութեր չեն ընդունվելու։ Միությունը, ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում, սկսած 2025 թվականից կընտրի Միության անդամների շարքերից նրանց, ովքեր ակտիվ են եղել նախորդող ողջ տարվա ընթացքում, որոնք և կարժանանան խրախուսական պարգևների։

ՀՄԳՄ