Դրամատուրգիան և ժամանակակից դրամատուրգները. Միջազգային գիտագործնական կոնֆերանս
2024 թվականի մայիսի 6֊ին, Երևանի ժամանակով ժամը 13;00֊ին տեղի ունեցավ Հայաստանի մշակույթի գործիչների միության կողմից նախաձեռնված "Դրամատուրգիան և ժամանակակից դրամատուրգները" գիտագործնական կոնֆերանսը, որը վարում էր Միության վարչության անդամ, Միության միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովի նախագահ Մուշեղ Մխիթարյանը (Մխիթար Մոս֊Մուշեղյան)։ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից և Վրաստանից ներկա գործընկերները բարձր գնահատեցին նման նախաձեռնությունները և հետաքրքրվեցին Հայկական կողմի կողմից իրականացվող դրամատուրգիական փառատոններով։ Կոնֆերանսին ներկա Վ. Սարոյանի անվան ամենամյա մրցույթի նախագահ, բանաստեղծ Արգամ Ափրիկյանը պարզաբանեց մրցույթի մասնակցության կարգը։ Մտքեր փոխանակվեցին փոխադարձ թարգմանությունների վերաբերյալ։ Խոսվեց համաշխարհային և հատկապես` հայկական հունական, ռուսական և բելառուսական թատրոնի ծագման ու զարգացման մասին։
ՀՄԳՄ