Բարի գալուստ Հայաստանի մշակույթի գործիչների միության պաշտոնական էջ․․․

Միջազգային գիտագործնական կոնֆերանս «Ֆեյք ստեղծագործությունը և գրագողությունը» թեմայով

 

2024 թվականի հուլիսի 11-ին, Հայաստանի մշակույթի գործիչների միության Միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջազգային գիտագործնական կոնֆերանս «Ֆեյք ստեղծագործությունը և գրագողությունը» թեմայով։ Կոնֆերանսին մասնակցեցին և զեկույցներով հանդես եկան Ռուսաստանի գրականագետների միության նախագահ Իրինա Մանինան, Բելառուսի գրողների միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար /նախագահի առաջին տեղակալ/ Ելենա Ստելմախը, Հյուսիսային Ամերիկայի գրողների միության Մոլդովայի բաժանմունքի ղեկավար Լյուդմիլա Կուլիկովան, Մոսկվայի Արտասահմանյան գրականության գրադարանի պրոֆեսիոնալ փոխգործակցության և միջազգային հարցերի բաժնի ղեկավար Դարյա Բելյակովան, Ավստրալիայի «Սվետոչ» ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սեմչենկոն և այլ հյուրեր ու միջազգային գործընկերներ։

Քննարկելով թեման ներկաները կիսվեցին իրենց փորձով և առաջարկեցին լուծումներ։

Հանդիպման տեսագրությունը առաջիկայում հասանելի կլինի Միության պաշտոնական յութուբյան ալիքում։