Ֆրանս-ամերիկյան հայազգի նշանավոր դերասանուհի Նորա Արմանիին շնորհվեց ՀՄԳՄ պատվավոր անդամի կոչում
Հայաստանի մշակույթի գործիչների միության վարչության անդամ, դրամատուրգ Մուշեղ Մխիթարյանի /Մխիթար Մոս-Մուշեղյան/ միջնորդության համաձայն, Միության վարչության որոշմամբ Ֆրանս-ամերիկյան նշանավոր դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր Նորա Արմանիին շնորհվեց Միության պատվավոր անդամի կոչում և Շնորհակալագիր ՀՄԳՄ նախագահի անունից՝ ազգային մշակույթի տարածման և հանրահռչակման համար։
Անդամատոմսը և շնորհակալագիրը շնորհեցին Միության վարչության քարտուղար Լիանա Սահակյանը և Վարչության անդամ Մուշեղ Մխիթարյանը։
ՀՄԳՄ

