Բարի գալուստ Հայաստանի մշակույթի գործիչների միության պաշտոնական էջ․․․

Շնորհավորանք


Հայաստանի մշակույթի գործիչների միությունը ջերմորեն շնորհավորում է Ծովինար Թադևոսյանին ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Տարիներ շարունակ համագործակցելով քրեակատարողական ծառայության հետ և հիմնարկներում  իրականացնելով տարատեսակ մշակութային միջոցառումներ, Միությունը բարձր է գնահատել Ծ. Թադևոսյանի հոգատար վերաբերմունքը և նվիրական աշխատանքը` ուղղված դատապարտյալների վերասոցիալականացմանը։
Այս նշանակումը, անշուշտ, կբացի նոր հորիզոններ ու հեռանկարներ՝ վերասոցիալականացման և դատապարտյալների մշակութային զարգացվածության, ինչպես նաև իրավահպատակ քաղաքացիներ հասարակությանը վերադարձնելու գործընթացում։ 
Մշակույթի գործիչների միությունը վստահ է, որ նոր պաշտոնում Ծովինար Թադևոսյանը կշարունակի իր արժեքավոր ներդրումը՝ ապահովելով նոր ձեռքբերումներ և հաջողություններ։

Հայաստանի մշակույթի գործիչների միության նախագահ` Ն. Մակրտումյան