Բարի գալուստ Հայաստանի մշակույթի գործիչների միության պաշտոնական էջ․․․

Գուրգեն Բալայանի ծննդյան 75-ամյակի առիթով 🇦🇲 🇷🇺⤵️


🇦🇲🇦🇲🇦🇲  🇷🇺⤵️
ՀՄԳՄ անդամ հարգելի գործընկերներ,
Հայաստանի Մշակույթի Գործիչների Միությունն այսօր խոնարհումով և սրտի ջերմությամբ ոգեկոչում է Միության հիմնադիր նախագահի՝ երջանկահիշատակ գրող, բանաստեղծ, ծաղրանկարիչ Գուրգեն Բալայանի ծննդյան 75-րդ տարեդարձը։
Գուրգեն Բալայանը ոչ միայն վառ դեմք էր հայ մշակույթի համաստեղության մեջ, այլև խորապես գաղափարական մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց մեր ժողովրդի հոգևոր արժեքների պահպանմանը, ստեղծագործական միտքի զարգացմանն ու մշակութային ժառանգության արժևորմանը։ Նրա գրիչը սուր էր, միտքը՝ լուսավոր, հումորը՝ իմաստալից, իսկ ոգին՝ անսահման նվիրված։
Բացի իր արվեստագետի պայծառ կերպարից, նա աչքի էր ընկնում մարդկային բացառիկ ջերմությամբ։ Ընկերների ու գործընկերների հանդեպ խոր հոգատարության դրսևորմամբ, իսկ կրտսեր սերնդի ստեղծագործողների համար՝ դառնում օրինակ, խորհրդատու և քաջալերող։ Նրա կողքին զգացվում էր բարության, վստահության և ոգեշնչման հզոր ներկայությունը։
Այս հոբելյանական տարում Հայաստանի Մշակույթի Գործիչների Միությունը նախաձեռնում է մի շարք կարևոր ծրագրեր՝ ի հիշատակ Գուրգեն Բալայանի թողած վեհ ժառանգության։ Մասնավորապես, ստեղծվելու է Գուրգեն Բալայանի անվան շքանշան, որով կպարգևատրվեն մշակույթի բնագավառում նշանակալի ավանդ ունեցող անձինք։ Բացի այդ, Միության ամենամյա «Հայ գիր» գրական մրցույթը այս տարվանից կկրի Գուրգեն Բալայանի անունը՝ շարունակելով նրա արժեքների ու գրական տեսլականի տարածումը նոր սերունդների շրջանում։
Այս օրը մեզ հիշեցնում է ոչ միայն մեծ արվեստագետի անցած ուղին, այլև այն պատասխանատվությունը, որ կրում ենք՝ շարունակելու ու պահպանելու նրա մշակութային ձեռագիրն ու բարի հիշատակը։
Թող նրա անունը մնա վառ՝ որպես հոգևոր տոկունության, ստեղծագործ խիզախության, մարդասիրության և ազգային նվիրվածության խորհրդանիշ։
Խոնարհվում ենք նրա պայծառ հիշատակին։

Հարգանքով՝
Հայաստանի մշակույթի գործիչների մ
իության նախագահ
Նարինե Մակրտումյան


🇷🇺🇷🇺🇷🇺
Уважаемые коллеги, члены Союза деятелей культуры Армении,
Союз деятелей культуры Армении сегодня с глубоким почтением и сердечной теплотой вспоминает основателя и первого президента Союза — светлой памяти писателя, поэта, художника-карикатуриста Гургена Балаяна, которому исполнилось бы 75 лет.
Гурген Балаян был не только яркой личностью в созвездии армянской культуры, но и глубоко идейным человеком, посвятившим всю свою жизнь сохранению духовных ценностей нашего народа, развитию творческой мысли и популяризации культурного наследия. Его перо было острым, мысль — светлой, юмор — глубоким, а дух — безгранично преданным.
Լուսանկարում` Նարինե Մակրտումյանը Գուրգեն Բալայանի հետ (На фото Нарине Макртумян с Гургеном Балаяном)

Помимо своего яркого образа деятеля культуры, он выделялся исключительной человечностью. Он всегда проявлял искреннюю заботу о друзьях и коллегах, а для молодых творцов становился примером, советчиком и вдохновляющим наставником. Рядом с ним ощущались доброта, доверие и мощное присутствие вдохновения.
В этот юбилейный год Союз деятелей культуры Армении инициирует ряд значимых программ в память о наследии Гургена Балаяна. В частности, будет учрежден орден имени Гургена Балаяна, которым будут награждаться выдающиеся деятели культуры. Кроме того, ежегодный литературный конкурс Союза «Армянская письменность» с этого года будет носить имя Гургена Балаяна, продолжая передавать его ценности и литературное видение новым поколениям.
Этот день напоминает нам не только о пройденном пути выдающегося деятеля, но и о нашей ответственности — продолжать и сохранять его культурное наследие и светлую память.
Пусть его имя останется ярким символом духовной стойкости, творческого мужества, гуманизма и национальной преданности.
С глубоким уважением склоняем головы перед его светлой памятью.


С уважением,
Нарине Макртумян
Президент Союза деятелей культуры Армении