ՀՄԳՄ նախագահի ուղերձը Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի առիթով
🇦🇲🇦🇲🇦🇲
🇷🇺⤵️
Սիրելի վետերաններ, հարգելի հայրենակիցներ, սիրելի բարեկամներ,
Խոր հուզմունքով, երախտագիտությամբ ու խոնարհումով այսօր մենք նշում ենք Մեծ Հայրենական պատերազմում մեր և առհասարակ` քաղաքակրթության Հաղթանակի 80-րդ տարեդարձը։ Այդ Հաղթանակը դարձավ հերոսության, արիության և աննման տոկունության խորհրդանիշ՝ բոլոր այն ժողովուրդների, որոնք ուս ուսի տված կանգնեցին ընդդեմ այն չարիքի, որ սպառնում էր ողջ մարդկությանը։
Հայ ժողովուրդը, ինչպես բոլոր խորհրդային ժողովուրդները, վճռական մասնակցություն ունեցավ ֆաշիզմի ջախջախման գործում։ Ավելի քան կես միլիոն հայորդիներ զորակոչվեցին ռազմաճակատ, որոնցից հարյուր հազարավորները չվերադարձան։ Նրանց սխրանքները ապրում են սերունդների սրտերում, նրանց անունները հավերժ կմնան մեր ազգային հիշողության մեջ։
Հայաստանի մշակույթի գործիչների միությունը խոնարհվում է ընկածների պայծառ հիշատակի առջև և իր խորին երախտագիտությունն է հայտնում բոլոր ապրող վետերաններին։ Ձեր սխրանքը պարզապես պատմության էջ չէ՝ այն բարոյականության, հայրենասիրության և մարդկային արժանապատվության ամուր հիմքն է։
Այսօր, առավել քան երբևէ, մենք գիտակցում ենք պատմական ճշմարտության պահպանման կարևորությունը և դրա փոխանցումը երիտասարդ սերունդներին։ Մշակույթի առաքելությունն է՝ պահպանել հիշողության լույսը, ոգեշնչել ստեղծարարության, խաղաղության և միասնության ճանապարհին։
Հայաստանի մշակույթի գործիչների միության անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տարեդարձի կապակցությամբ։ Թող հերոսների սխրանքը մնա հավերժ փարոս՝ ցույց տալու ճշմարտության, արդարության ու բարու ճանապարհը։ Թող այլևս երբեք պատերազմի խավարը չխաթարի մեր երկնքի խաղաղությունը։
Հավերժ փառք հաղթանակ կերտածներին։
Շնորհավոր Հաղթանակի տոն։
Նարե Ականց
(Նարինե Մակրտումյան)
Հայաստանի մշակույթի գործիչների միության նախագահ
🇷🇺🇷🇺🇷🇺
Дорогие ветераны, уважаемые соотечественники, друзья!
Сегодня мы с особым волнением, благодарностью и трепетом отмечаем величайшую дату — 80-летие Победы в Великой Отечественной войне. Эта Победа стала символом героизма, мужества и беспримерной стойкости народов, вставших плечом к плечу против зла, угрожавшего самому существованию человечества.
Армянский народ, как и все народы Советского Союза, внёс свой неоценимый вклад в разгром фашизма. Более полумиллиона армян были призваны на фронт, из которых сотни тысяч не вернулись домой. Их подвиги — в сердцах поколений, их имена — вечно живы в нашей памяти.
Союз деятелей культуры Армении склоняет голову перед светлой памятью павших и выражает глубокую признательность всем живущим ветеранам. Ваш подвиг — не просто страница истории, это основа нравственности, патриотизма и человеческого достоинства.
Сегодня, как никогда, мы осознаём важность сохранения исторической правды, передачи её молодым поколениям. Обязанность культуры — хранить свет памяти, вдохновлять на созидание, на мир, на единство.
От имени Союза деятелей культуры Армении сердечно поздравляю вас с юбилеем Победы! Пусть подвиг героев будет вечным маяком, указывающим путь к свету, справедливости и добру. Пусть никогда больше тьма войны не омрачит небо над нашими домами.
Вечная слава победителям!
С Днём Победы!
С уважением,
НАРЕ АКАНЦ
(Нарине Бабкеновна Макртумян)
Президент Союза деятелей культуры Армении