Բարի գալուստ Հայաստանի մշակույթի գործիչների միության պաշտոնական էջ․․․

Մահացել է Հրանտ Հորիզոնը. Скончался Грант Горизонт 🇦🇲 🇷🇺⤵️

Մ Ա Հ Ա Խ Ո Ս Ա Կ Ա Ն

Հրանտ Հորիզոնի անմոռաց հիշատակին

2025 թվականի մայիսի 17-ին, 98 տարեկան հասակում, կյանքին հրաժեշտ տվեց հայ գրականության և թատերարվեստի ականավոր դեմքերից մեկը՝ գրող, երգիծաբան, դերասան, մշակույթի անխոնջ նվիրյալ և իմ սիրելի բարեկամ Հրանտ Հորիզոնը (Հովհաննեսի Ղազարյանը)։ Մարդ, ում մասին քսաներորդ դարի մեծագույն ողբերգակ Վահրամ Փափազյանը ժամանակին գրել է. «...Ընկերոջը ընդունեցեք թատրոն, եթե ո'չ իմ խաթեր համար, ապա` թատրոնի...»։

 Նրա կյանքը, ստեղծագործական ճանապարհն ու մարդկային կերպարը խորը հետք են թողել հայ մշակույթի պատմության մեջ՝ դառնալով ոգեշնչման աղբյուր սերունդների համար։

Հրանտ Հորիզոնը ծնվել է 1927 թվականին՝ դժվարին ժամանակներում, երբ հայ ժողովուրդը դեռևս վերականգնվում էր 20-րդ դարասկզբի ողբերգություններից։ Նրա սերունդը, անցնելով բազում փորձությունների միջով, կարողացավ ո՛չ միայն պահպանել հայ մշակույթի հոգևոր ընդերքը, այլև հարստացնել այն նոր գույներով։ Հորիզոնի կյանքը վկայություն է այն բանի, թե ինչպես կարելի է, հավատարիմ մնալով արվեստի և մտքի արժեքներին, ստեղծագործել նույնիսկ ամենաբարդ պայմաններում։

Նրա կրթական ճանապարհը հղկվել է Մոսկվայի Մ. Գորկու անվան Գրականության ինստիտուտում, որտեղ նա սովորել է հայ գրականության մեծերից մեկի՝ Պարույր Սևակի հետ։ Այդ տարիները ձևավորել են Հորիզոնի գրական ընկալումները, խորացրել նրա հետաքրքրությունը մարդկային ներաշխարհի փիլիսոփայական ընկալման նկատմամբ։ Ինստիտուտում ձեռք բերած գիտելիքներն ու մտավոր պաշարը դարձել են նրա ստեղծագործական կյանքի հիմնաքարը։

Հորիզոնը ոչ միայն յուրացրել է գրական արվեստի նրբությունները, այլև կարողացել է դրանք վերածել յուրօրինակ ձայնի, որը ճանաչելի էր հայ գրականության մեջ՝ «հանգաժպիտ» հետաքրքրական ձևակերպմամբ։

Հրանտի գործունեությունը բազմաշերտ էր։ Նրա գրվածքները՝ թե՛ արձակ, թե՛ չափածո, առանձնանում էին խորքային մտորումներով, մարդկային հույզերի նուրբ վերլուծությամբ և հայ ժողովրդի հոգևոր ժառանգության նկատմամբ խոր հարգանքով, որը մատուցում էր նուրբ, երբեմն՝ սատիրիկ հումորով։ Իսկ նրա բեմական կերպարները նոր լույս էին սփռում հայկական բեմարվեստի զարգացման վրա՝ նպաստելով թատրոնի դերի վերաիմաստավորմանը ժամանակակից իրականության մեջ։

Հորիզոնը նորագույն ժամանակների հայ թատրոնի (քսաներորդ դարում պետականություն ձեռք բերելուց հետո) առաջին արտիստն էր, ով հանդես էր գալիս մենախաղով՝ դեռևս նախորդ դարի հիսունական թվականներից։

Հորիզոնը սիրված էր ոչ միայն իր ստեղծագործություններով, այլև իր մարդկային որակներով։ Նրա խելքը, զուսպ ու խորիմաստ հումորը, խորքային մտածողությունն ու անկեղծ նվիրվածությունը դարձել էին նրա այցեքարտը։ Նա ընկերություն էր անում հայ մշակույթի ականավոր դեմքերի հետ։ Դրամատուրգ Գևորգ Սարգսյանի հետ նրա մտերմիկ կապը նշանավորվում էր գունեղ հումորներով ու անմիջականությամբ։ Գևորգն ասում էր՝

– Էս մարդուն պետք է բեմի վրա պահել, ոչ թե կուլիսում,

Իսկ Հրանտը ժպտալով պատասխանում էր՝

– Դե, դու գրիր այնպիսի բան, որ արժանի լինի բեմին, ես էլ դուրս գամ։

Նրանց խոսակցությունները երբեմն վերածվում էին գրական ու բեմական պիեսների արժանի զրույցների։ Հանդիպելիս, Գևորգն ասում էր, - այս երիտասարդի դեմքն ինձ շատ ծանոթ է։ Ի պատասխան` Հրանտն ասում էր, - դա բնական է։ Ես և Ձեր տղան միասին ենք սովորել և ես հաճախ եղել Ձեր տանը մանկության տարիներիս։

Իսկ ինձ համար Հրանտ Հորիզոնը դարձավ ո՛չ միայն հոգեհարազատ մարդ, այլև ճակատագրական կամուրջ՝ դեպի մի այլ հզոր բարեկամություն։ Նրա միջոցով ծանոթացա գրող Գուրգեն Բալայանի հետ։ Այդ ծանոթությունը ժամանակի ընթացքում վերածվեց անկեղծ, անքակտելի բարեկամության, և Հրանտ Հորիզոնը մնաց մեր այդ ընկերության կնքահայրը։

Հորիզոնը նաև տպավորիչ ներկայություն էր թատրոնի բեմում։ Երևանի «Յանուս» արտիստական թատրոնում նրա մարմնավորած կերպարը՝ խելագար ծերունին իմ «Օնով» ներկայացման մեջ, դարձավ մեր թատրոնի տարեգրության անմոռանալի էջերից մեկը։ Այդ դերը, լինելով խորապես փիլիսոփայական և դերասանական վարպետության դրսևորում, արտացոլում էր Հորիզոնի կարողությունը՝ խենթության մեջ բացահայտելու մարդկային հանճարն ու հոգու խորքերը։ Ի՜նչ զավեշտներ էին պատահում փորձերի ընթացքում և, ինչու՞ ոչ` բուն ներկայացման ժամանակ։

Հայ թատրոնի գիգանտ Վահրամ Փափազյանի վերոհիշյալ խոսքերը Հորիզոնի մասին խոսուն վկայություն են դեռ երիտասարդ Հրանտի տաղանդի մասին։ Այս խոսքերը ո՛չ միայն բարձր գնահատական էին, այլև ճշմարիտ արտահայտություն Հորիզոնի էության մասին։ Նա պատկանում էր թատրոնին, իսկ թատրոնը՝ նրան։ Նրա ներկայությունը բեմում և կուլիսներում մշտապես ոգեշնչում էր գործընկերներին և հանդիսատեսին։

2020 թվականին հրատարակված իմ «Խնամախոս» պիեսը արժանացավ Հրանտ Հորիզոնի հոգատար վերաբերմունքին։ Նա գրեց գրքի առաջաբանը, որը դարձավ ինձ համար կարևոր գնահատականներից մեկը՝ ոչ միայն որպես գրողի, այլև որպես մարդու, որին նա հավատում էր։

Հրանտ Հորիզոնը Հայաստանի Մշակույթի գործիչների միության պատվավոր անդամ էր և կանգնած է եղել Կազմակերպության հիմնադրման ակունքներում։ Նրա ներդրումը միության գաղափարական, կազմակերպչական և ստեղծագործական հիմքերի ձևավորման գործում անգնահատելի է։ Նա ոչ միայն նպաստել է հայ մշակույթի զարգացմանը, այլև իր գործունեությամբ օրինակ է ծառայել երիտասարդ սերնդի համար՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է նվիրվածությամբ և ազնվությամբ ծառայել արվեստին։

Հրանտ Հորիզոնի մահը, չնայած պատկառելի տարիքին, չնայած գիտակցմանը, որ նա ապրեց գրեթե մեկ դար, իսկ կյանքը հավերժ չէ, այնուամենայնիվ խոր կսկիծ է առաջացնում, ոչ միայն նրա համար, որ հայոց երկուհազարամյա թատրոնի հավերժ հեռուն լողացող նավի տախտակամածը բարձրացավ ևս մի հարազատ, այլև նրա համար, որ մեծ կորուստ է հայ մշակութային կյանքում։ Սակայն նրա ժառանգությունը շարունակում է ապրել։ Նրա գրվածքները, թատերական կերպարները, մտքերն ու խոսքը մնում են հայ մշակույթի անբաժան մասը՝  ոգեշնչելով նոր ստեղծագործողներին։

Նրա կերպարը, որը միավորում էր իմաստությունը, խորաթափանցությունն ու մարդկային ջերմությունը, ընդմիշտ կմնա նրան ճանաչողների սրտերում։

Խոնարհվում եմ Հրանտ Հորիզոնի պայծառ հիշատակի առաջ, խորին վշտակցությունս հայտնելով ընտանիքին ու մերձավորներին` իմ ու Հայաստանի մշակույթի գործիչների միության անունից։

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի բարեկամ։ Թող քո ժառանգությունը շարունակի լուսավորել հայ մշակույթի ճանապարհը։

 

ՄԽԻԹԱՐ ՄՈՍ֊ՄՈՒՇԵՂՅԱՆ

(ՄՈՒՇԵՂ ՄՈՎՍԵՍԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ)

Հայաստանի մշակույթի գործիչների

Միության վարչության անդամ,

Հայաստանի Թատերական գործիչների

միության և Ռուսաստանի գրողների

 միության անդամ, դրամատուրգ, բեմադրիչ

🇷🇺  🇷🇺  🇷🇺
Н Е К Р О Л О Г
Памяти светлого образа Гранта Горизонта
17 мая 2025 года на 98-м году жизни ушёл в бессмертие один из выдающихся деятелей армянской литературы и театрального искусства — писатель, сатирик, актёр, неутомимый служитель культуры и мой дорогой друг Грант Горизонт (Ованесович Казарян). Человек, о котором в своё время великий трагик XX века Ваграм Папазян писал: «…Примите товарища в театр, если не ради меня, то ради театра…». Его жизнь, творческий путь и человеческий облик оставили глубокий след в истории армянской культуры, став источником вдохновения для поколений.
Грант Горизонт родился в 1927 году в трудные времена, когда армянский народ ещё оправлялся от трагедий начала XX века. Его сверстники, пройдя через множество испытаний, сумели не только сохранить духовную суть армянской культуры, но и обогатить её новыми красками.
Жизнь Горизонта — свидетельство того, как, оставаясь верным ценностям искусства и мысли, можно творить даже в самых сложных условиях. Его образовательный путь был отточен в Литературном институте имени М. Горького в Москве, где он учился вместе с одним из великих армянских поэтов — Паруйром Севаком. Те годы сформировали литературные воззрения Горизонта, углубили его интерес к философскому осмыслению человеческой души. Знания и интеллектуальный багаж, приобретённые в институте, стали основой его творческой жизни. Горизонт не только освоил тонкости литературного мастерства, но и сумел преобразовать их в уникальный голос, узнаваемый в армянской литературе благодаря «гармонично-загадочной» манере выражения. Его деятельность была многогранной. Его произведения — как проза, так и поэзия — отличались глубокими размышлениями, тонким анализом человеческих эмоций и искренним уважением к духовному наследию армянского народа, которое он подавал с изящной, а порой сатирической иронией. Его сценические образы проливали новый свет на развитие армянского театрального искусства, способствуя переосмыслению роли театра в современной реальности.
        Многогранный по таланту человек, Горизонт стал первым артистом армянского театра новейшего времени (после обретения государственности в XX веке), выступавшим с моноспектаклями ещё в 50-е годы прошлого века.
        Выдающаяся личность, Грант Горизонт был любим не только за свои произведения, но и за человеческие качества. Его ум, сдержанный, но глубокий юмор, проницательность и искренняя преданность сделали визитной карточкой всё его творческое наследие. Он дружил с выдающимися деятелями армянской культуры. Его близкие отношения с драматургом Геворгом Саргсяном были полны яркого юмора и непринуждённости.
Геворг, шутя говорил о Горизонту:
— Тебя надо держать на сцене, а не за кулисами!
       Грант с улыбкой отвечал:
        — Ну, напиши что-то заслуживающее сцены, и я выйду.
Их беседы порой превращались в диалоги, достойные литературных или театральных пьес. При встрече Геворг говорил:
— Лицо этого молодого человека мне очень знакомо.
          На что Грант отвечал:
— Это естественно. Мы с твоим сыном учились вместе, и в детстве я часто бывал у вас дома.
Для меня Грант Горизонт стал не только близким по духу человеком, но и судьбоносным мостом к ещё одной значимой встрече. Именно благодаря ему, в 2015 году я познакомился с писателем Гургеном Балаяном. Это знакомство со временем переросло в искреннюю, нерушимую дружбу, а Грант Горизонт остался крёстным отцом нашей человеческой духовной и сердечной связи.
Горизонт также был впечатляющей фигурой на театральной сцене. Его образ безумного старика в моём спектакле «Онов» в Ереванском артистическом театре «Янус», стал одной из незабываемых страниц летописи нашего театра. Эта роль, глубоко философская и демонстрирующая актёрское мастерство, отражала способность Горизонта раскрывать в безумии человеческий гений и глубину души. Какие забавные случаи происходили во время репетиций и, почему бы нет, самого спектакля!
Вышеупомянутые слова Ваграма Папазяна о Горизонте —свидетельство его таланта. Эти слова были не только высокой оценкой, но и истинным выражением сути, тогда ещё молодого Горизонта. Он принадлежал театру, а театр — ему. Его присутствие на сцене и за кулисами всегда вдохновляло коллег и зрителей.
Моя пьеса «Хнамахос» (Сватовство), опубликованная в 2020 году, удостоилась тёплого внимания Гранта Горизонта. Он написал предисловие к книге, которое стало для меня одной из важнейших оценок — не только как писателя, но и как человека, в которого он верил.
Грант Горизонт был почётным членом Союза деятелей культуры Армении и стоял у истоков его создания. Его вклад в формирование идейных, организационных и творческих основ Союза неоценим. Он не только способствовал развитию армянской культуры, но и своим примером показывал молодому поколению, как можно с преданностью и честностью служить искусству.
Смерть Гранта Горизонта, несмотря на его почтенный возраст, несмотря на осознание, что он прожил почти век, а жизнь не вечна, всё же вызывает глубокую скорбь. Не только потому, что священная палуба вечно плывущего корабля армянского театра, насчитывающего две тысячи лет, приняла душу ещё одного родного, ушедшего в вечность человека, но и потому, что это огромная потеря для армянской культурной жизни. Однако его наследие продолжает жить. Его произведения, театральные образы, мысли и слова остаются неотъемлемой частью армянской культуры, вдохновляя новых творцов. Его образ, соединяющий мудрость, проницательность и человеческое тепло, навсегда останется в сердцах тех, кто его знал и преданно любил.
Склоняюсь перед светлой памятью Гранта Горизонта, выражая глубокие соболезнования его семье и близким от себя лично и от имени Союза деятелей культуры Армении. Покойся с миром, дорогой друг. Пусть твоё наследие продолжает освещать путь армянской культуры.

МУШЕГ МОВСЕСОВИЧ МХИТАРЯН
(МХИТАР МОС-МУШЕГЯН)
Писатель, драматург, режиссёр,
Член правления Союза деятелей
Культуры Армении, член Союза 
Театральных деятелей Армении и 
Союза писателей России