Լույս է տեսել Սոֆյա Սարգսյանի «Համր ճիչ» գիրքը
Օրերս ընթերցողի սեղանին է դրվել Հայաստանի մշակույթի գործիչների միության վարչության անդամ, գրող Սոֆյա Սարգսյանի «Համր ճիչ» յոթերորդ հեղինակային գիրքը։ Մի շարք հետաքրքրական խորագրերի ներքո գիրքն ամփոփում է և՛ պատմական նշանակություն ունեցող, և՛ դրամատիկ ու երգիծական շնչով գրված մի շարք պատմվածքներ, մանրապատումներ, ինչպես նաև աշխարհի տարբեր ծագերի կոլորիտով ստեղծված փաստավավերագրական-գեղարվեստական պատումներ։ Գրքում տեղ են գտել նաև Սոֆյա Սարգսյանի մի շարք բանաստեղծություններ։ Գրքում առանձնահատուկ նվեր կա առաջին դասարանցիների համար՝ ուրույն տառահանդեսի տեսքով։ Գրքերը հասանելի կլինեն մայրաքաղաքային խոշոր, ինչպես նաև մարզային ու քաղաքային կենտրոնական գրադարաններում։
Հայաստանի մշակույթի գործիչների
միությունը ջերմորեն շնորհավորում է Սոֆյա Սարգսյանին՝ նորընծա գրքի առիթով և մաղթում
ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։