Բարի գալուստ Հայաստանի մշակույթի գործիչների միության պաշտոնական էջ․․․

Պաշտոնական հայտարարություն

 Հայաստանի մշակույթի գործիչների միությունը հայտնում է Միության "Հայկա Զարմեր" համահեղինակային ժողովածուի չեղարկման մասին։ Գրքի չեղարկման որոշման հիմք է հանդիսացել Միության ռեզերվային հասցեի հետ խնդիրը, որի բերումով կորսվել են տպագրության նախապատրաստված բոլոր նյութերը։ Կրկնակի հավաքագրումից հետո էլ նույն խնդրին բախվելով Միությունը այլևս ժամանակավրեպ է համարում գրքի նախապատրաստական աշխատանքների վերսկսումը։ 

Բոլոր այն հեղինակները, ովքեր հանդիսանում են գրքի համահեղինակ, կարող են կապ հաստատել Միության Շիրակի մարզային բաժանմունքի ղեկավար Արգամ Ափրիկյանի հետ, պայմանավորվածության չեղարկման պայմաններում հետագա քայլերը հասկանալու համար։


ՀՄԳՄ