Շնորհավորանք Մուշեղ Մխիթարյանին
Ժամանակակից մշակույթի ինտերնացիոնալ ակադեմիայի (ք. Մոսկվա) նախագահության 2026 թվականի ապրիլի 10-ի № 2-3В որոշմամբ Հայաստանի մշակույթի գործիչների միության անդամ, դրամատուրգ, բեմադրիչ Մուշեղ Մովսեսի Մխիթարյանին (Մխիթար Մոս-Մուշեղյան) շնորհվել է «Մշակույթի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումը։
Հայաստանի մշակույթի գործիչների միությունը ջերմորեն շնորհավորում է Մուշեղ Մխիթարյանին՝ արժանի բարձր գնահատանքի կապակցությամբ, մաղթում նրան քաջառողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ, անսպառ եռանդ և արվեստի ու մշակույթի բնագավառում շարունակական ձեռքբերումներ։